Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Պեպո

«Պեպո»-ն, որն հայկական առաջին հնչյունային ֆիլմն է, նկարահանվել է 1935 թվականին, Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի հիման վրա։

Սյուժե

XIX դարի երկրորդ կեսը, հին Թիֆլիս։ Ֆիլմը պատմում է մի աղքատ ձկնորս Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի դիմակայության մասին։ Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին իր հայրը պարտքով տվել է Զիմզիմովին։ Սակայն լինելով դատավորի հետ դավադրության մեջ Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը փոխարինելով այն կեղծով։ Սա թույլ է տալիս մեղադրել Պեպոյին խարդախության մեջ...

Դերերում

Հրաչյա Ներսիսյան - Պեպո

Տատյանա Մախմուրյան - Կեկել, Պեպոյի քույրը

Դավիթ Մալյան - Կակուլի

Ավետ Ավետիսյան - Արութին Զիմզիմով

Համբարձում Խաչանյան - Դարչո

Հասմիկ - Շուշան, Պեպոյի մայրը

Գրիգոր Ավետյան - Գիքո

Մարիա Բերոյան - Դարչոյի մայրը

Գուրգեն Գաբրիելյան - կինտո

Արմեն Գուլակյան - Դուդուլի

Նինա Մանուչարյան - Նաթել

Նադեժդա Գևորգյան - Էփեմիա

Վաչե Բագրատունի - Սամսոն

Մարիա Ջրպետյան - բամբասող կին

Ադելինա Վանյան - Մարգրիտ

Միքայել Գարագաշ - Գևորգ

Վլադիմիր Բարսկի - դատավոր

Արտավազդ Քեֆչյան - Փիչխուլ

Ֆերդինանդ Բժիշկյան - դատախազ

Պահարե - Զիմզիմովի ծառա

Վեներա Հակոբյան - հյուր

Արտեմ Բերոյան - հյուր

Մարիա Մոջորյան - բամբասող կին բաղնիքում

Ստեղծագործական խումբ

Համառեժիսոր - Արմեն Գուլակյան

Նկարիչներ - Վալերիան Սիդամոն-Էրիստով, Սերգեյ Սաֆարյան, Միքայել Արուտչյան

Հնչյունային օպերատորներ - Նիկոլայ Պիսարև

Երաժշտական ձևավորող - Դ. Բլոկ

Ռեժիսորի ասիստենտներ - Տ. Գարինա, Ֆ. Կարեն

Խորհրդատուներ - Վիկտոր Շկլովսկի, Ա. Գրեբնև

Տնօրեն - Ա. Օհանջանյան