Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Ս. Մեսրոպ Մաշտոց․ Ապաշխարության շարական

Ողորմեա ինձ, Աստուած՝ զի Քեզ միայնոյ մեղայ:
Առաւել լւա զիս ի տղմոյ յանցանաց, աղբիւր բժշկութեան
Եւ ողորմեա:
Յարենէ փրկեա՛ զիս, որ հոգւոց և մարմնոց ունիս իշխանութիւն,
Եւ ողորմեա:

Շարականում ապաշխարողը ողորմություն է խնդրում Աստծուց, քանզի միայն Նրա դեմ է մեղանչել: Եւ խնդրում է Տիրոջից, ով բժշկության աղբյուր է և իշխանություն ունի մարմինների ու հոգիների վրա, որ ավելի մաքրի իրեն հանցանքների մեղքից:

Կատարում՝ Աննա Մայիլյանի