Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Առաջին սիրո երգը

«Առաջին սիրո երգը», գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է1958 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Գլխավոր դերում խաղում է Խորեն Աբրահամյանը՝ երգիչ Վարունցի դերում։

Սյուժե

Երաժշտական, մելոդրամատիկ պատում է տաղանդավոր, բայց հաջողություններից շփացած երգչի մասին, որն անցնելով փորձությունների միջով՝ կարողանում է ուղղել սխալներն ու արժանանալ սիրած կնոջ վստահությանը։

Դերերում

Հրաչյա Ներսիսյան - Տիգրան Վարունց, Արսենի Հայրը

Վաղարշ Վաղարշյան - Ավետ Ալեքսանդրի Մելիք-Նուբարյան, երաժիշտ

Խորեն Աբրահամյան - Արսեն

Էլեոնորա Սուդակովա - Ռուզան

Սեմյոն Սոկոլովսկի - Վարուժան

Օլգա Գուլազյան - Վարդուշ

Տամարա Լանկո-Կիմանյան - Օֆելյա

Նիկոլայ Տեր-Սեմյոնով - Մամիկոնյան

Վերջալույս Միրիջանյան - Փառանձեմ, Մամիկոնյանի կինը

Ա. Սողոմոնյան - Օնիկ

Իվան Գրիկուրով - հողափորիչի վարորդ

Ա. Սելիմխանով - Դոդիկ

Գեն (Գուրգեն Շահնազարյան) - առևտրական

Ամասի Մարտիրոսյան - պահակ

Ստեղծագործական խումբ

Բեմադրող նկարիչ - Վալենտին Պոդպոմոգով

Հնչյունային օպերատոր - Նինա Ջալալյան

Ռեժիսոր - Ա. Հայրապետյան

Նկարիչի ասիստենտ - Ռաֆայել Ս. Բաբայան

Մոնտաժ - Վալենտինա Հայկազյան

Երգերի տեքստերի հեղինակներ - Ն. Ադամյան, Հարոլդ Ռեգիստան

Երգերի կատարումը - Սերգեյ Դավիդյան

Խմբագիր - Սաբիր Ռիզաև

Տնօրեն - Աշոտ Դիլանյան

Հետաքրքիր փաստեր

Պրեմիերա - ապրիլի 4 1958 թ. Երևանում

Պրեմիերա Մոսկվայում օգոստոսի 4 1958 թ.

Ֆիլմը դարձավ ԽՍՀՄ 1958 թ. ամենաշատ դիտվող ֆիլմը - 24, 6 միլիոն հանդիսատես

Առնո Բաբաջանյանը ֆիլմի համար գրեց 3 երգ՝ «Երևանի սիրուն աղջիկ», «Իմ Երևան», «Դու իմ սիրո արև», որոնք ֆիլմի ցուցադրումից հետո դարձել են հայ ժողովրդի ամենասիրված երգերից։