Այսպէս է ասում Տէրը. «Բայց դուք սիրեցէ՛ք ձեր թշնամիներին եւ բարութի՛ւն արէք ձեզ ատողներին ու փո՛խ տուէք նրան, ումից յետ առնելու ակնկալութիւն չունէք: Եւ ձեր վարձը շատ կը լինի, եւ դուք Բարձրեալի որդիները կը լինէք, որովհետեւ նա բարեհաճ է չարերի եւ ապերախտների հանդէպ» (Ղուկասի 6:

Հերանուշ Արշակյան

Հերանուշ (Նարգիզ) Արշակյան (1887, հուլիսի 28, Կ․ Պոլիս -1905, մարտի 27, Կ. Պոլիս), հայ բանաստեղծուհի։

Կենսագրություն

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Մաքրիգյուղի ֆրանսիական իգական դպրոցում, ապա ծննդավայրի Մաքրուհյաց հայկական դպրոցում։

Քնարաշունչ բանաստեղծություններում արտահայտել է հասարակական թախծոտ տրամադրություններ («Լրում», «Երկու ճամփաները», «Հույս», «Ղարիպը», «Լացին գիշերը», «Մահվան մոտ» և այլն), որոնք հեղինակի մահից հետո լույս են տեսել «Ծաղիկ» պարբերականում, ապա 1909 թվականին հրատարակվել առանձին գրքով։ Գրել է նաև մի շարք պատմվածքներ, նովելներ։ Նրա բանաստեղծությունները տեղ են գտել բազմաթիվ դասագրքերում և ժողովածուներում։ Նրա բանաստեղծությունները լույս են ընծայվել նաև Հայպետհրատի կողմից 1956 թվականին[1];[2]։

Մահացել է թոքախտից։

Երկեր

Հոգիներուն արցունքը, Երևան, 1956, 48 էջ:
Լուսնյակ (բանաստեղծություններ, արձակ), Երևան, 1992, 65 էջ:
Լուսնյակ (բանաստեղծություններ, արձակ էջեր, նամակներ), Երևան, 2002, 64 էջ: