Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Ուրախ լեր եկեղեցի սուրբ

Ուրախ լեր եկեղեցի սուրբ. ի գալստեան սուրբ միածնին. ուրախ լեր եւ ցնծա հանդերձ ամենայն սրբովք: Խնդա յոյժ դուստր վերին Սիովնի. ահա թագաւոր քո գայ նստեալ ի յաւանակի նորոյ. արդար եւ փրկիչ փրկէ եւ կեցուցանէ: Զուարճացիր եւ բերկրեա ժողովուրդ Աստուծոյ. մատո զոստս ծաղկեալս հաւատով եւ ասա. օրհնեալ որ եկիրդ թագաւոր տիեզերաց:

Ծաղկազարդի տոնի Ողորմյա շարականը: