Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Շեմյակայի դատը

Ռուսական ժողովրդական հեքիաթ

Մի թագավորությունում ապրում էին երկու ախպեր: Մեկը աղքատ էր, մյուսը` հարուստ: Աղքատը վարձվեց հարուստի մոտ, ամբողջ ամառը աշխատեց ու ստացավ երկու կոտ գարի: Եկավ տուն, գարին տվեց կնոջը: Կինն ասաց.

- Ամբողջ ամառը աշխատեցիր, վաստակածդ երկու կոտ գարի է, որ աղանք ու հաց թխենք, միանգամից կուտենք, կպրծնենք` էլ բան չենք ունենա: Ավելի լավ է, գնա ախպորդ մոտ, երկու եզ խընդրիր, տար արտը վարի, գարի ցանի: Գուցե աստված լավ բերք տա, եկող տարի մեզ էլ հաց լինի:

Աղքատն էլ թե.

- Չեմ գնա, խնդրես-չխնդրես, մի հաշիվ է`չի տա:

- Գնա, այսօր ախպերդ մաղարիչ ունի, կինը տղա է բերել, չի մերժի:

Աղքատը գնաց հարուստի դուռը, մի զույգ եզ խնդրեց ու գնաց դաշտ: Իր տասանորդը վարեց, ցանեց, տափան արեց ու ճամփա ընկավ տուն: Ճամփին մի ծերունի մարդ պատահեց:

- Բարի օր, աստծո մարդ:

- Բարև ծերուկ:

- Ո՞Ւր էիր, ի՞նչ էիր անում:

Արտը վարում էի`գարի ցանեմ:

- էս եզները ո՞ւմն են:

- Իմ ախպոր եզներն են:

- Ախպերդ հարուստ է, բայց դաժան, դու ինքդ որոշի. կամ տղան կմեռնի, կամ եզները պիտի սատկեն:

Աղքատը մտածեց , մտածեց, համ եզներին ափսոսաց, համ ախպոր տղային ու ասաց.

- Լավ է եզները սատկեն:

- Թող քո ասածը լինի,-պատասխանեց ծերունին ու գնաց իր ճամփեն:

Աղքատը հենց հասավ իր դարպասներին, երկու եզներն ընկան գետնին ու տեղնուտեղը սատկեցին: Դառը լաց եղավ, վազեց ախպոր մոտ:

- Կներես, - ասաց ,- անմեղ մեղավոր եմ, էսպիսի փորձանք է պատահել, եզները սատկել են:

- Ո՞նց են սատկել, չէ՜ սիրելիս, ինձանից էդպես հեշտ պրծնողը չես: Եզները սատկացրիր, դե փողը տուր:

Աղքատին որտեղի՞ց փող: Հարուստ ախպերը սպասեց, որ աղքատին քաշեց դատարանի դուռը:

Գնացին արդար դատավորի մոտ, ճամփին դեմները մի սայլ դուրս եկավ,լավ-ծանր բարձած:

Դեպքն էլ ձմռանն է, խոր ձյուն է նստած: Մեկ էլ հանկարծ ձին տռճիկ տվեց ու ամբողջ բեռով խրվեց ձյան մեջ:

- Օգնեք հանեմ, բարի մարդիկ, - ասաց սայլավորը:

- Հարյուր ռուբլի տուր, ճգնենք, - ասաց հարուստը:

- Ի՞նչ ես ասում, այ անաստված, հարյուր ռուբլի որտեղի՞ց:

Աղքատն էլ թե.

- Ես քեզ կօգնեմ:-Սահնակից իջավ ,բռնեց ձիու պոչից ու սկսեց քաշել, իրեն ուժ տվեց` ձիու պոչը պոկեց:

Սայլապանը հարձակվեց վրան.

- Այ դու խարդախի մեկը , ձին երկու հարյուր ռուբլի արժի, իսկ դու պոչը պոկեցիր:

- Է՜ ախպեր, - ասավ հարուստը սայլապանինն-ի՞նչ ես երկար- բարակ խոսում, արի ինձ հետ, գնանք արդար դատավորի մոտ:

Երեքով գնացին, հասան քաղաք, մի պանդոկ տեսան: Հարուստն ու սայլապանը ներս մտան, իսկ աղքատ ախպերը մնաց դրսում:

Էդտեղ մի մարդ ջրհոր էր փորում, աղքատը մտածեց, թե «բախտ չունեմ, հիմի կգցեն դատարանները, գլուխս կուտեն, էհ լավ է մեռնեմ»: ՈՒ դարդից իրեն գցեց ջրհորը, բայց ոչ թե իրեն վնասեց,այլ էն մարդու գլխին ընկավ, սպանեց: Տեղնուտեղը բռնեցին,արդար դատավորն սկսեց դատ անել:

- Աղքատը քո եզները սատկացրեց քո տղայի խաթեր, թե ուզում ես եզներդ ստանաս, պիտի քո տղայից ձեռք քաշես, - ասաց դատավորը հարուստ եղբորը:

- Ձին տուր, թող տանի պահի, մինչև պոչն աճի, - ասաց դատավորը ձիու տիրոջը:

Սա չուզեց ձին տալ, հինգ ռուբլի փող տվեց, մի կթան էծ ու բարիշեց:

Էն մեռած մարդու ազգականներին ասաց.

- Թող նա գնա ջրհոր փորի, դուք էլ թռեք վրան, իրեն սպանեք:

Սրանք էլ մտածեցին `թե բան է ու դրան չսպանեցինք ,մեզ ջարդուփշուր կանենք: Երկու հարյուր ռուբլի ու հինգ չափ ցորեն էլ սրանք տվին ու աղքատի հետ բարիշեցին: