Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Անդրանիկ Ճաղարյան

Անդրանիկ Ջումշուդի Ճաղարյան (1916, մայիսի 12 (մայիսի 25), Աստղաշեն, ԼՂՀ Ասկերանի շրջան - 1985, մայիսի 22, Երևան), հայ վիրաբույժ, մարդաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1960)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ(1963)։

Կենսագրություն

1938 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի կազմակերպիչներից է։ 1957-1960 թվականներին՝ նույն ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, (1958 թվականին կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը Հայաստանում), 1960-1982 թվականներին՝ ԵԲԻ վիրահատական վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ։


Անդրանիկ Ճաղարյանի հուշատախտակը Երևանում

Գործունեություն

Աշխատանքները վերաբերում են սրտի արատների վիրաբուժության, աորտայի բնածին նեղացման, սրտի պսակածն անոթների անբավարարության հարցերին։ Օժտված լինելով կերպարվեստագետի արտակարգ ձիրքով՝ նա ինքն է ստեղծել իր գրքերի բոլոր գունավոր ատլասները։ Մշակել է դեմքի պլաստիկ վերականգնման մեթոդ։ 1970 թվականին ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից հիմնել է մարդաբանության լաբորատորիա, 1978 թվականին ՀԽՍՀ ազգագրության թանգարանում (Սարդարապատ)՝ բրոնզեդարյան մարդկանց գանգերի հիման վրա վերականգնված դիմաքանդակների պատկերասրահ։ Վերականգնել է Պետրոս Դուրյանի (1972), խուռիական (բրոնզեդարյան), ուրարտական և Շենգավիթում 6 հազար տարի առաջ ապրած բնիկների դեմքեր։ Այդ դիմաքանդակներից մի քանիսը դարձել են Նոր Զելանդիայի և Լիբանանի ազգային թանգարանների սեփականությունը։ ԱՄՆ-ի հայ մասնագետների միության անդամ (1967)։

Պարգևներ

Մեծ մրցանակ (Բրյուսել, 1958)

ԽՍՀՄ ԲԳԱ Ն. Բուրդենկոյի անվան մրցանակ (1961)

Երկեր

Ճաղարյան Ա. Ջ., Սրտի վիրաբուժության նվաճումները, 1959։

Օպերատիվ վիրաբուժություն և տեղագրական անատոմիա, Ե., 1969։

Պետրոս Դուրյան։ Դեմքի վերականգնումը, Ե., 1971։

Атлас врожденных пороков сердца и магистральных сосудов, М., 1957;

Атлас хирургии сердца, Е., 1961;

Внешняя морфология лица и пластическая реконструкция, Е., 1984.