Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Մարտիրոս Սարյանի նամակը Բ.Գեմբարսկուն

Սիրելի Գեմբարսկի:
Ժողովրդի պատմության մեջ մնալը մեծ փառք է: Երջանիկ են այն արվեստագետները, մտածողներն ու գործիչները, որոնք հիշվում են ժողովրդի կողմից, դառնում են նրա սիրված անուններից մեկը: Առավել մեծ է, երբ այդպիսի մարդու սիրում է մեկ ուրիշ, մի այլ ժողովուրդ: Դա խոսում է նրա մարդկայնության, մարդասիրության, արդարամտության մասին:
Մենք սիրում ենք Ձեզ, սիրում ենք, որովհետեւ Դուք մասնակցեցիք մեր բախտի, մեր ճակատագրի պայքարին, պայքար, որը դեռ երկար է շարունակվելու:
Ես հիացմունով եմ տալիս Ձեր անունը՝ որպես Մեծ Մարդու, արդարամիտ լեհի, լեհ, որը իրավունք ունի լեհ կոչվելու հենց նրա համար, որ իրեն երբեք օտար չէ մի այլ ազգի վիշտը, դժբախտ վիճակը:
Հեռու հեռվից համբուրում եմ Ձեզ, իմ լավ, իմ քաջ լեհ բարեկամ: Դու նման ես քո հպարտ, ազատասեր ժողովրդին: Ողջունում եմ քո ժողովրդին: Թող աշխարհում արդարություն լինի, արդարություն, ինչպիսին երազում ես դու իմ ժողովրդի համար:

Երեւան, 1962թ., հունիսի երեք

Տպագրվել է «Երեկոյան Երեւան» թերթի 1989թ. դեկտեմբերի 15-ի համարում՝ Անահիտ Տեր-Ղազարյանի հրապարակմամբ:

Բոգդան Գեմբարսկի «Նամակներ աշխարհին»
Երեւանի համալսարանի հրատարակչություն
Երեւան - 1990