Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Էդվարդ Միլիտոնյան. «Չի լի­նում»

Աշ­խար­հում կա մի հե­քի­ա­թա­սաց տղա, անու­նը` Էդու­արդ, Էդու­լիկ, Էդուկ, Էդ­դի, Էդիկ, որը ոչ մի հե­քի­աթ չի կար­դա­ցել, բայց լսել է տար­բեր հրաշ­ա­պա­տում հե­քի­աթ­ներ ու ինքն էլ է փոր­ձում հո­րի­նել, բայց նա հե­քի­ա­թը չի սկ­սում սո­վո­րա­կա­նի նման. “Լի­նում է, չի լի­նում”, նա մի­ան­գա­մից սկ­սում է այս­պես. «Չի լի­նում”, այս­պես ու վերջ:

Նրա առա­ջին հե­քի­աթն իս­կը գրե­լու բան է, որ բո­լոր երե­խա­նե­րը կար­դան: Ին­քը չի նե­ղա­նա, որ իր պա­պը պատ­մի, ու­րեմն` կար­դա­ցեք. “Չի լի­նում մարդ ու կին, նրանք ու­նե­նում են մի քաջ տղա, որը գնում է ան­տառ ար­ջե­րի հետ խա­ղա­լու: Հայրն ասում է` տղա ջան, ար­ջե­րին շատ չտան­ջես, հատ­կա­պես, քո­թոթ­նե­րին, իսկ մայրն ասում է՝ տղա ջան, զգույշ մնա, ար­ջե­րը շատ ու­ժեղ են: Սա­կայն այդ փոք­րիկ տղան մտա­դիր չէ հա­լա­ծել ու տան­ջել ար­ջե­րին և չի զգուշ­ա­նա նրանց հետ ըմբ­շա­մար­տե­լիս, որով­հետև նա որոշ­ել է նրանց հետ պահմ­տո­ցի խա­ղալ, իսկ այդ խա­ղը, բո­լորդ գի­տեք, վտան­գա­վոր չէ: Տղան առա­ջին պա­տա­հած ար­ջին հա­մո­զում է կան­չել իր քո­թոթ­նե­րին և պահմ­տո­ցի խա­ղալ: Ար­ջը զար­մա­նում է, որ ար­ջե­րից զատ կան արա­րած­ներ, որոնք իրեն­ցից ու­ժեղ­նե­րից չեն­ վա­խե­նում, նույ­նիսկ պահմ­տո­ցի խա­ղա­լու են հրա­վի­րում, այդ­քան հա­մար­ձակ և խա­ղա­սեր տղա­յին ձեռ­քից բռ­նում է ու թռց­նում օդ: Տղան թռ­չում է ծա­ռե­րից վեր ու ընկ­նում մի բարձր, սա­ղար­թա­խիտ ծա­ռի հաստ ճյու­ղի վրա: Տղան վա­խե­նում է, որով­հետև վերևից նա­յե­լիս նա տես­նում է ոչ մի­այն ար­ջի, այլև՝ առ­յու­ծի, գայ­լի, հո­վա­զի ու մի աղ­վե­սի: Ծա­ռի վրա տղա­յին տես­նե­լով, գա­լիս են առ­յու­ծը, գայ­լը, հո­վա­զը և աղ­վե­սը: Նրանք որ­սի հոտ առած նա­յում են վեր՝ Էդու­լի­կին: Հո­վազն ասում է.

- Բարձ­րա­նամ, իջեց­նեմ տղա­յին, կընկ­նի:

Առ­յուծն ասում է.

- Ի՞նչ է, կար­ծում ես, որ ես չեմ կա­րո­ղա­նում ծառ բարձ­րա­նալ, ու­րեմն տղան քո՞նն է, - և այն­պես է հար­վա­ծում հո­վա­զին, որ նա ան­հե­տա­նում է թփե­րի հետևում:

Գայ­լը լուռ հետևում է և գլ­խով ցույց է տա­լիս աղ­վե­սի կող­մը, աղ­վե­սը փոր­ձում է կա­տա­կել.

- Առ­յո՛ւծ ար­քա, գայ­լի գլու­խը ցա­վում է, ծռ­վել է խեղ­ճը:

- Մի՛ զազ­րա­խո­սի, - մռթմռ­թում է գայ­լը:

Առ­յու­ծը հարց­նում է.

- Աղ­վես, դու Էդու­կի մա­սին ի՞նչ կա­սես:

- Ես նրան շատ եմ սի­րում, - շտապ պա­տաս­խա­նում է աղ­վե­սը:

- Դու նրան չե՛ս սի­րում, - մի­ջամ­տում է գայ­լը, - դու նրան ու­զում ես ու­տել, դու ու­տելն ես սի­րում:

Այս պա­հին ծա­ռի վրա նս­տած Էդու­լի­կը վա­խից ճչում է.

- Չի՛ լի­նում, այդ­պես չի՛ լի­նում, այս հե­քի­ա­թը չի՛ լի­նու­մի մա­սին է:

Գայ­լը, վեր նա­յե­լով, ասում է վս­տահ.

- Լի­նում է, աղ­վե­սի հա­մար ամեն ինչ լի­նում է, նա խո­րա­ման­կի անուն է հա­նել, բայց իս­կի խելք չու­նի, նա մի­այն մտա­ծում է ու­տե­լու մա­սին և չի կա­րող խո­րա­ման­կել:

Էդու­կը ծա­ռի ծե­րից գո­չում է.

- Առ­յուծ ար­քա, դու գայ­լին և աղ­վե­սին ու­ղար­կիր հո­վա­զի մոտ, նա այն­տեղ մե­նակ է ու տխուր:

Առ­յու­ծը լսում է Էդու­կին և մի հար­վա­ծով գայ­լին ու աղ­վե­սին թռց­նում է հո­վա­զի մոտ:

Բա­ցա­տում մնում են առ­յուծն ու ար­ջը:

Արջն ասում է.

- Առ­յուծ ար­քա, այս տղան եկել էր ան­տառ, որ ինձ հետ խա­ղա, այդ հո­վա­զը, գայլն ու աղ­վե­սը հայտն­վե­ցին ու փչաց­րին խա­ղը:

- Արջ, ու­զում ես ասել, որ ե՞ս էլ եմ հայտն­վել:

- Ո՛չ, ո՛չ, - վրա տվեց ար­ջը, - եթե մե­կը կա ան­տա­ռում, որ միշտ իրա­վունք ու­նի լի­նել, դա առ­յուծն է, եկեք պահ­մտո­ցի խա­ղանք:

-Խաղանք, - հա­մա­ձայն­վում է առ­յու­ծը և ծառն ի վեր բղա­վում, - տղա, պահմ­տո­ցի ենք խա­ղում, դու փա­կիր աչ­քերդ, մենք թաքն­վենք:

- Ա­յո, ես փա­կում եմ աչ­քերս, տե­սեք ձեռ­քե­րով փա­կում եմ աչ­քերս` մեկ, եր­կու, երեք, չորս…

Մինչև տա­սը հաշ­վե­լը, առ­յուծն ու ար­ջն ան­հե­տա­ցան, ար­ջը բարձ­րա­ցավ իր որ­ջը, որը լե­ռան ստո­րո­տին էր ու թաքն­վեց այն­տեղ, իսկ առ­յու­ծը գնաց իր առ­յուծ ըն­կեր­նե­րի մոտ:

Տղան նա­յեց չորս կող­մը և ար­ջի որ­ջի մեջ տե­սավ ար­ջին ու կան­չեց.

- Ա՛րջ, ես քեզ տե­սա, թքում եմ, թո՛ւ արջ:

Հե­տո նա­յեց ու տե­սավ առ­յու­ծին, որն ար­դեն խա­ղում էր իր ըն­կեր­նե­րի հետ:

- Առ­յուծ, ես քեզ տե­սա, թքում եմ, թո՛ւ առ­յուծ:

Արջն ու առ­յու­ծը չպա­տաս­խա­նե­ցին, որով­հետև արջն առ­յու­ծի վա­խից չցան­կա­ցավ իր տե­ղը հուշ­ել, իսկ առ­յուծն էլ մո­ռա­ցել էր տղա­յին ու խա­ղում էր իր ըն­կեր­նե­րի հետ: Պետք է մտա­ծել, որ նա այն­քան էլ սո­ված չէր և պահմ­տո­ցու հա­վես չու­ներ:

Էդու­կը վի­րա­վոր­ված գո­չում է.

- Այս­պես չի՛ լի­նում, խա­ղում եք` խա­ղա­ցեք, թե չէ սա պահմ­տո­ցի չէ:

Հո­վա­զը, գայլն ու աղ­վե­սը ծպ­տուն չեն հա­նում, նրանք ևս տղա­յի հետ խա­ղա­լու ոչ մի հա­վես չու­նեն, համ էլ դա ոչ թե խաղ է տղա­յի հետ, այլ՝ վտան­գա­վոր խաղ առ­յու­ծի ներ­կա­յու­թյամբ:

Տղան մե­նակ է և տխ­րում է ծա­ռի վրա: Նա մտա­ծում է, որ երևի իրե­նից բո­լո­րը վա­խե­նում են, իսկ դա շատ վի­րա­վո­րա­կան է, չէ որ ին­քը սի­րում է կեն­դա­նի­նե­րին, իսկ երբ սի­րում ես` չես կա­րող վա­խեց­նել, վա­խեց­նում են վախ­կոտ­նե­րը:

Սա տղա­յի գյուտն էր, որը պի­տի բարձ­րա­ձայ­նել, գյու­տե­րը բո­լո­րի հա­մար են և տղան ճչաց.

- Վա­խեց­նում են վախ­կոտ­նե­րը, սի­րում են ու­ժեղ­նե­րը:

Սա, որ լսե­ցին գայ­լը, աղ­վե­սը, հո­վա­զը (առ­յուծն ու ար­ջը չլ­սե­ցին, բայց զգա­ցին, հեռ­վում էին) ամա­չե­ցին իրեն­ցից թույ­լե­րին ճն­շե­լու, ու­ժեղ­նե­րից վա­խե­նա­լու և տղա­յին հոշ­ո­տել ցան­կա­նա­լու հա­մար: Իրար աչ­քե­րի մեջ նա­յե­ցին ու հաս­կա­ցան՝ տղան ճիշտ է, բայց մարդ­կանց հա­մար, կեն­դա­նի­նե­րին դա չի վե­րա­բե­րում, սա­կայն այս տղա­յին չեն կա­րող չսի­րել, նա հա­մո­զիչ ձայն ու­նի: Եվ մի­ա­ձայն գո­չե­ցին.

- Է­դու­ա՛րդ, մենք փա­կում ենք մեր աչ­քե­րը, դու գնա, թաքն­վի ձեր տա­նը:

Նաև չի բա­ցառ­վում, որ նրանք այս­պի­սի քայ­լի դի­մե­ցին առ­յու­ծի վա­խից:

Քաջ տղան ծա­ռից իջավ, գնաց տուն և ու­րախ­-ու­րախ հայ­տա­րա­րեց.

- Ես ար­դեն գյու­տա­րար եմ: Ջունգ­լի­ի հզոր կեն­դա­նի­ներն էլ հա­վա­նե­ցին իմ գյու­տը, ահա՝ վա­խեց­նում են վախ­կոտ­նե­րը, սի­րում են ու­ժեղ­նե­րը:

- Ա­յո՛, այո՛, տղաս գյու­տա­րար է, - զվարթ ասաց մայ­րը, - այդ­պես լի­նում է, այդ տա­րի­քում այդ­պես լի­նում է: Հատ­կա­պես ջունգ­լի գնալ-­գա­լուց հե­տո:

- Է­դու­կը գյու­տա­րար է, - զվարթ ասաց հայ­րը, - այդ տա­րի­քում այդ­պես չի լի­նում, այդ­քան շուտ գյու­տա­րար չի լի­նում, սա բա­ցա­ռու­թյուն է:

- Ա­յո՛, չի լի­նում, - հպար­տա­ցավ տղան ու գնաց քնե­լու:

Որով­հետև ամեն մեծ գյու­տից հե­տո մարդ ու­զում է քնել:

Սա էլ է գյուտ, որ տղան է արել, բայց այդ մա­սին դեռ ին­քը չգի­տի:

Մի օրում եր­կու գյուտ դեռ ոչ ոք չի արել, այդ­պես չի լի­նում, չի լի­նում:

Ահա ավարտ­վեց առաջ­ին հե­քի­ա­թը, որով­հետև քնած է տղան:

Աղբյուր՝ Հայաստանի գրողների միության գրական կայք։