24-ամյա Հասմիկ Պապյանը՝ Ալմաստի դերում..․
Տեսադարան
1985 թվականին 24-ամյա Հասմիկ Պապյանը նկարահանվում է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» համանուն օպերայի էկրանավորում հանդիսացած ֆիլմում, Ալմաստի գլխավոր դերում:
1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան այն ժամանակ Մոսկվայի, կենտրոնական կոչվող հեռուստատեսության պատվերով նկարահանում է «Ալմաստ» ֆիլմ-օպերան, որտեղ բազմաթիվ թեկնածուների դիտարկումից հետո Ալմաստի գլխավոր դերի համար ընտրվում է Հասմիկ Պապյանը:
«Ալմաստ» ֆիլմ-օպերայի սցենարի հեղինակը և գլխավոր ռեժիսորը Տիգրան Լևոնյանն է, կինոյի մասով ռեժիսոր-խորհրդականը՝ Հարություն Խաչատրյանը: Ալմաստի դերերգը կատարում է Օ. Բաբայանը:
Այս ֆիլմը բացառիկ նմուշ է հայկական ֆիլմ-օպերաների ժառանգությունից:
Ներկայացված են այն հատվածները, որտեղ երևում է երիտասարդ Հասմիկ Պապյանի խաղը:
Տեսանյութի աղբյուր՝ Webtv.am