Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Հակոբ Մնձուրի․ Կենսագրություն

Հակոբ Մնձուրի (իսկական անունը՝ Հակոբ Թեմերճյան (Տեմիրճյան), 16 հոկտեմբերի, 1886, Արմտան, Էրզրումի վիլայեթ, Արևմտյան Հայաստան - 1978, Ստամբուլ, Թուրքիա), հայ արձակագիր, Կարոտի գրականության հիմնադիրներից և վառ ներկայացուցիչներից մեկը։ «Կապույտ լույս» (1958), «Արմտան» պատմվածքների ժողովածուների հեղինակ։

Կենսագրություն

Սովորել է Կ․ Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ քոլեջում։ Մնձուրու առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր») լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները։ Մնձուրին, ում հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Սովետական Հայաստանի հետ։ 1976 թ. Երևանում նշվել է Մնձուրու ծննդյան 90-ամյակը։

Երկերի մատենագիտություն

Երկրորդ ամուսնութիւնը, Կ. Պոլիս, 1931, 87 էջ:

Կապոյտ լոյս, Իսթանպուլ, 1958, 318 էջ:

Արմտան (պատմուածքներ), Իսթանպուլ, 1966, 320 էջ:

Կապույտ լույս, Երևան, 1968, 224 էջ:

Կռունկ, ու՞ստի կուգաս, Իսթանպուլ, 1974, 287 էջ:

Տեղեր, ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, 210 էջ:

Երկեր, Երևան, 1986, 544 էջ:

Պատմուածքներ, Անթիլիաս, 1991, 94 էջ:

Գիւղը կապրի իմ մէջս, Ստամբուլ, 2005, 189 էջ:

Գրականություն

Սևան Գեղամ, Հակոբ Մնձուրի, Երևան, 1981։

Մաթևոսյան Հրանտ, Հակոբ Մնձուրու աշխարհը, Սպիտակ թղթի առջև, Երևան, 2004։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի