Այսպէս է ասում Տէրը. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Կորնթացիներ 11:4)

Համբերություն

Առաքինությունների մեջ չկա ավելի մեծն ու կարևորը, քան համբերությունը։ Որովհետև համբերությունը մյուս առաքինությունների ու ժուժկալությունների գլուխն է ու լրումը, աստվածպաշտության մեջ ամենից հարգին։ Դրա համար էլ շատ հղկման կարիք ունի։ Եվ որպեսզի ոչ ոք թեթև, մակերեսային ու դյուրավ ձեռքբերելի այն չհամարի, Հակոբոս առաքյալն ասում է.‹‹Թող համբերությունը լիակատար գործով դրսևորվի›› (Հակ. Ա 4)։ Այսինքն` այն կարիքն ունի բազում քրտնաջան աշխատանքի որից հետո միայն նկարող է լրմանը հասնել; Ոռովհետև ‹‹լիակատար գործ›› ասելով նկատի ուն Տիրոջ խոսքը. ‹‹Ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի›› (Մարկ. ԺԳ. 13), և դարձյալ` ‹‹Ձեր համբերությամբ կշահեք ձեր հոգիները›› (Ղուկ. ԻԱ 19)։ Քանի որ մարդկանցից շատերը բարի գործերի սկզբում իրենց հաստատակամ են ցույց տալիս, սակայն կարողություն չեն ունենում մինչև վերջ այդպես մնալու, այլ թուլանալով ընկնում են կամ վայելքներով տարվելով, կամ ծուլությամբ, կամ վախով, կամ բարկությամբ կամ էլ այլ տեսակ ախտերով, և զրկվում բարի գործերի հատուցումից։

Ինչպես եթե մեկը բռնի կենդանու գլուխը, կենդանուն ամբողջովին հեշտությամբ կսպանի ու կոչնչացնի, այդպես էլ երբ առաքինական կյանից վերցվում է մեր կյանքն Աստծո համաձայն տնօրինող համբերությունը, աստվածպաշտության բոլոր մասերն ամբողջապես տապալվում ու կորչում են;

Ով համբերություն ունի` Քրիստոսին ունի, ուրեմն պարզ է, որ զուրկ է սրանից, հակառակով է լցված ու չունի խստացված շնորհը։

‹‹Եղբայրնե′ր իմ, համբերո′ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը›› (Հակ. Ե 7)։

Թեպետ այստեղ չեք կարող ձեր նեղիչների հարուցած նեղությունները հատուցել, այլ ուրախության ու լիության մեջ եք նրանց տեսնում, մի չարացեք, այլ համբերող եղեք մինչև Տիրոջ` անխաբ ու անկաշար դատավորի գալուստն ու անաչառ ատյանի գումարումը։ Այդ ժամանակ կտեսնեք ձեզ նեղողների արդարացի հատուցումը. Ձեր նեղչների համար նեղություն է պատրաստված , իսկ ձեզ համար` հավիտենական հանգիստ։

Աղբյուր՝ Holytrinity.am