Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

«Թող կենդանանան պատերը»

Լուսինեն ջնջում էր ժամանակի և տարածության սահմանները: Ես բախտ եմ ունեցել լսելու նրա երգը Հայաստանի բազում եկեղեցիներում: Մոմ էր վառում, խաչակնքվում ու կանգնում մի անկյունում ՝ երգելու:

«Թող կենդանանան պատերը», - ասում էր նա ու սկսում:

Ոչ միայն կենդանանում էին: Արձագանքում էին՝ իրենց քարե հիշողության մեջ ամուր պահած այն ձայները, որ հնչել էին դարեր առաջ: Ինձ թվում էր, թե նրանց քարեղեն սրտերը նույնքան զգայուն էին գեղեցիկի նկատմամբ, որքան մարդկանցը՝ միս ու արյունից կազմված: Այդ զուգերգը մեզ անէացնում էր, տանում դեպի ակունքը, դեպի սկիզբն ու կանգնեցնում մեր նախնիների կողքին:

Մենք երբեք չենք զգացել հոգևոր երգի կատարման դժվարությունը, որովհետև մեր առջև ունեցել ենք դրա դասական կատարողին, որը ոչ մի ճիգ չէր թափում, ոչ մի լարում չէր ապրում, այլ նախ ինքը վայելելով, մեզ նույնպես երանություն էր պարգևում...

Լիդա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Աղբյուր՝ Լուսինե-Զաքարյան ֆեյսբուկյան էջ: