Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց։ Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք» ( Հովհաննեսի 13:16-17)

Պապոյան Արթուր. Հեքիաթ մեղվի մասին

ինում է, չի լինում մի սպիտակ գույնի միջատ է լինում, անունը ` Մեղու: Ինչո՞ւ էին նրան անվանել Մեղու, շատ պարզ՝ պապիկի անունն էին դրել: Նրա պապը շատ արժանավոր միջատ էր, մասնակցել էր Հայաստանի և Թուրքիայի միջատների 19 պատերազմերին և հաղթել: Այդ փոքրիկ միջատի անունն էլ դրել էին Մեղու, որպեսզի դառնար իր պապի նման քաջ: Բայց Մեղուն շատ անփույթ էր, ոչ մի կերպ չէր կարողանում նմանվել պապին: Բայց, անփույթ լինելով հանդերձ, նա շատ խելացի էր (ցավոք միջատների մոտ գիտելիքը չի գնահատվում): Մեղուն ուներ կին, բայց չուներ փոքրիկ մեղվիկներ: Նրա սիրած գույնը դեղինն էր, քանի որ առաջին անգամ դեղին ծաղկից էր նեկտար հավաքել: Մեղուն ուներ ևս մի առանձնահատկություն, նա կարողանում էր տարբերել բոլոր գույները:

Մի անգամ դրսում շատ ցուրտ էր, և մեղուները, չդիմանալով ցրտին, սատկում են: Խելացի Մեղուն իմանալով, որ սև գույնը կլանում է արևի ճառագայթները, սկսում է փնտրել սև ներկ և հանկարծ տեսնում է սև գույնով ներկված նստարան: Մեղուն շտապելով գնում է նստարանի մոտ, ընկնում նրա վրա և կիսով չափ դառնում սև:

Այնուհետև նա շտապում է տուն, որպեսզի կնոջը բերի նստարանի մոտ, բայց երբ կինը տեսնում է Մեղվին, շատ է վախենում, քանի որ Մեղուն ամբողջովին սև էր: Կինը չի հավատում, որ նա իր ամուսինն է և սկսում է հարցաքննել նրան: Հարցնում է, թե որն է նրա սիրած գույնը, Մեղուն ասում է` դեղինը: Կինը ասում է. «Եթե դու Մեղուն ես, ապա գնա՜ և քո մարմնի մի որոշ հատված դեղին գույնով ներկիր»: Կինը այդ ամենը ասաց, քանի որ գիտեր ` Մեղուն տարբերում էր բոլոր գույները: Քիչ անց Մեղուն վերադառնում է՝ դեղին գույնով ներկված: Կինը հավատում է նրան և ինքն էլ է ցանկանում ներկվել:

Ցավոք, ցրտից բոլոր միջատները մահանում են: Մնում է միայն Մեղուն իր կնոջ հետ: Նրանք բեղմնավորվում են, կինը դնում է 2000 ձու, և հանկարծ ծնվում են մեղվիկներ ոչ թե սպիտակ, այլ սև և դեղին գույնի: Եվ, քանի որ նրանք հիշեցնում էին իրենց հորը, նրանց բոլորին անվանում են Մեղու:

Այս ամենը տեղի է ունեցել 1018 թվականին, և ահա անցել է 1000 տարի, բայց այդ միջատերին շարունակում են ավանել Մեղու:

10-րդ դասարանի աշակերտ

Աղբյուր՝ Granish.org