Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Ատրպետ․ Կենսագրություն

Ատրպետ (իսկական անունը՝ Մուբայաջյան Սարգիս Մկրտչի, հունվարի 31, 1860, Կարս, Կարսի նահանգ, Թուրքիա - մայիսի 27, 1937, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

Ծնվել է հունվարի 31-ին, Կարսում, ավարտել տեղի կաթոլիկների վարժարանը, ապա՝ Կ. Պոլսի Օսմանյան լիցեյը (1877)։ 1880 թվականից ուսուցիչ է եղել արևելահայ գյուղաքաղաքներում։ 1893 թվականից եղել է Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ։ Ձերբակալվել և աքսորվել է Ռոստով (1895)։ Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ։ Հրատարակել է «Ապագա» լրագիրը։ Ատրպետի ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները։ «Ալմաստ» (1891) երկհատոր վեպում պատկերել է հայ ազատագրական գաղտնի կազմակերպություններից մեկի՝ Կարինի «Պաշտպան հայրենյաց» միության գործունեությունը, նրա ջախջախումը, ապա՝ բանվորական շարժման առանձին դրվագներ Թիֆլիսում։ Հայ ազգային-ազատագրական շարժման հարցերում Ատրպետը ունեցել է յուրօրինակ դիրքորոշում. անհրաժեշտ է համարել հայ-թուրք «հեղափոխական համագործակցությունը»՝ համիդյան ռեժիմը տապալելու համար։ Ատրպետը ժառանգել էր մանրբուրժուական գյուղացիական դեմոկրատիայի հեղափոխական տրամադրություններն ու հայացքները։

Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված նրա «Տժվժիկը» հայտնի պատմվածքը, որը հիմք է դարձել համանուն կինոնկարի համար։ Ատրպետը թողել է նաև պատմա–բանասիրական հետազոտություններ, հրապարակախոսական հոդվածներ «Հողատիրությունը Կովկասում», «Հայ թագավորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ»։ Մահացել է Լենինականում (Գյումրի) 1937 թվականին։ Ատրպետը 1880-­ական թվականներից սկսել է ուսումնասիրել Վիշապ հուշարձանները, որոնց ուսումնասիրությունները հրապարակվել են 1926 թվական­ից։


Ատրպետի կիսանդրին Գյումրիում

Ատրպետը կինոյում

«Տժվժիկ» - կարճամետրաժ ֆիլմ (1962), ռեժ. Արման Մանարյան։

Ատրպետի երկերի մատենագրություն

Խև Կարապետ (վեպ հայ կաթոլիկների կյանքից), արտատպում «Մուրճ» ամսագրից, Թիֆլիս, տպարան Մ. Դ. Ռոտինյանի, 1889, 248 էջ։

Շուշան, Ս. Պետերբուրգ, Ի. Ն. Սկորոխոդովի տպարան, 1890, 113 էջ։

Ալմաստ (վեպ), Թավրիզ, տպարան Ատրպատականի հայոց թեմական, 1890, 348 էջ։

Ալմաստ (վեպ), Մոսկվա, տպարան Մկրտիչ Բարխուդարյանի, 1891, 536 էջ։

Սարրաֆ (ողբերգություն հինգ արարով), Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1893, 70 էջ։

Շխնոց։ Պատկեր Սազի գյուղացիների կյանքից (տաճկահայերի), Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1898, 85 էջ։

Քոռ Եղիկ (վեպ), Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1898, 97 էջ։

Ժառանգներ, Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1898, 88 էջ։

Բերսաի Առաքելը (վեպ), Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1899, 71 էջ։

Թուլումբաջիներ, Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1899, 40 էջ։

Խալիֆաթ (պատմական հետազոտություն), Նոր Նախիջևան, տպարան Բալուղյանի, 1899, 99 էջ։

Խև Կարապետ (վեպ), Թիֆլիս, տպարան Մ. Ռոտինյանի, 1899, 248 էջ։

Պատկերներ թուրքահայերի կյանքից, հատոր առաջին, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 272 էջ։

Երկերի ժողովածու, հատոր 6, վիպակներ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 326 էջ։

Վյուքեալայի գաղտնիքը (վեպ), հատոր երկրորդ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 306 էջ։

Ջավահիր (վեպ), երկերի ժողովածու, հատոր հինգերորդ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 344 էջ։

Երկերի ժողովածու, հատոր 4, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1904,350 էջ։

Դիմակներ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1904, 168 էջ։

Երկերի ժողովածու, հատոր 3, Ալմաստ, առաջին գիրք, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1905, 432 էջ։

Երկերի ժողովածու, հատոր 8 («Բժժածներ»), Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1906, 276 էջ։

Իմամաթ (պատմական հետազոտություն), Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 295 էջ։

Խյուլաֆաթ (պատմական հետազոտություն), Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 152 էջ։

Հողատիրությունը Կովկասում, Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 36 էջ։

Երկերի ժողովածու, հատոր 7, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1908, 276 էջ։

Երկերի ժողովածու, հատոր Ժ (10), Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1911, 345 էջ։

Ճիվաղը։ Քյոռ Հյուսեին փաշա քուրդը անսահման իշխան, Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1911, 42 էջ։

Երկերի ժողովածու, Թ հատոր, Առասպելներ, Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», 1911, 298 էջ։

Ագռավների թասիբը (պատմվածք), Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ՌՋԺԲ (1912), 18 էջ։

Վիշապամայր (պատմվածք), Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ՌՋԺԲ (1912), 48 էջ։

Հայ թագավորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ, Թիֆլիս, տպարան Ն. Աղանյանի, 1913, 321 էջ։

Ճորոխի ավազանը, Վիեննա, Մխիթարյան տպարան, 1929, 238 էջ։

Տժվժիկ, Երևան, Պետհրատ, 1937, 19 էջ։

Տժվժիկ և երախտիք, Հալեպ, հրատ. Հալեպահայ ուսուցչական միության, 1945, 16 էջ։

Տժվժիկ, Երևան, Հայպետհրատ, 1948, 20 էջ։

Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1964, 436 էջ։

Տժվժիկ, Երևան, «Հայաստան», 1969, 16 էջ։

Տժվժիկ, Երևան, «Հայաստան», 1975, 16 էջ։

Լծկաններն ու վամպիրը (առակ), արտատպված «Աղբյուր» ամսագրից, Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ա. թ., 16 էջ։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի