Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց։ Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք» ( Հովհաննեսի 13:16-17)

Նախաերևանյան 7 հնավայր, որոնց մասին քչերը գիտեն

Հայկական Լեռնաշխարհի վերջին մայրաքաղաք Երևանում դեռևս շնչում են նրանից առաջ գոյատևած մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Երևանի ներկայիս տարածքում տեղի ունեցած պատմական իրադարձություները շատ կարևոր են հայ մշակույթի պատմության բաց էջերը լրացնելու համար: Այստեղ մենք կարող ենք ականատես լինել ժամանակի ստեղծած և ժամանակով գոյատևած տարբեր մշակույթների՝ սկսած վաղ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը:

1.Շենգավիթ: Շենգավիթ բնակատեղին գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախ բարձրադիր ափին (Երևանյան լճի հարևանությամբ), Կուր-արաքսյան մշակույթի՝ վաղ բրոնզեդարյան զարգացած փուլի առավել լավ ուսումնասիրված հուշարձաններից է: [1] Շենգավիթի բնակատեղին տալիս է վաղ բրոնզեդարյան մշակույթի առավել ամբողջական պատկերը: Ուշագրավ են ինչպես քաղաքացիական՝ մասնավորապես բնակելի շենքերը, այնպես էլ պաշտպանական, տնտեսական և պաշտամունքային նշանակության կառույցները: Հետաքրքիր են շենգավթյան մշակույթին բնորոշ շարժական օջախները, որոնք սովորաբար դրվել են տների կենտրոնական մասում: Օջախն ունեցել է ինչպես տնտեսական, այնպես էլ ծիսական գործառույթ և հանդիսացել է ընտանիքի հաջողության խորհրդանիշը: Հուշարձան այցելելուց հետո խորհուրդ կտամ այցելել նաև Հայաստանի Պատմության թանգարան և տեսնել գտածոները:

2.Ուրարտական Դամբարան Երևանում. Վերջերս բացվեց Երևան Մոլը, որտեղ ճարտարապետական դետալների մեջ կարելի է հանդիպել ուրարտական սեպագրեր՝ իբրև ներքին հարդարման տարր: Բանն այն է, որ Երևան Մոլի տարածքում է գտվնում Ուրատական մի դամբարան, որը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարով: Դամբարանը հայտնաբերվել է 1984 թ.-ին Արշակունյաց պողտայի վրա շինարարական աշխատանքների ժամանակ: Դամբարանը բիայնական է և կառուցված է եղել դամբարանադաշտի տարածքում: Այստեղ հայտնաբերվեցին նաև վաղ ու միջին բրոնզեդարյան ժամանակաշրջանով թվագրվող դամբարաններ: Դամբարանում գտնվեցին թասեր, ճրագ, օձագլուխ ապարանջաններ,դանակներ, գոտիներ, բրոնզե գամեր, գեղեցիկ հարդարված խեցեղեն և այլն: Վերջերս վերակազմությունից հետո տեղի ունեցավ դամբարանի բացումը: Եթե լինեք Երևան մոլում, հիշեք և անպայմանորեն այցելեք դամբարան՝ միակ վայրը, որտեղ չէս մոլորվում:

3.Թեյշեբաինի կամ Կամիր բլուր ուրարտերեն URU D te-i-še-ba-i-ni ուրարտական քաղաք, որը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին: Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի (մ.թ.ա. 685-645) կողմից՝ մ.թ.ա. VII դարում: Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը:[3] Կարմիր Բլուրի պեղումները մեկնարկել են 1936թ. Բորիս Պիատրովսկու գլխավորությամբ: Առաջին օրը նրանք մոտենում են բլուրներին, սակայն ոչինչ այդտեղ դեռ չէր երևում, իսկ հաջորդ օրը հորդառատ անձրև է տեղում և նշմարվում են Կարմիր Բլուրի պարսիպները:

Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ հնագիտական արտեֆակտներ, ինչպես նաև գարու, ցորենի, կորեկի, սիսեռի մնացորդներ, խաղողի կորիզներ: Կամիր բլուրում պահպանվել են աղյուսաշեն պատերի մնացորդները, հղկված բազալտե քարեր և սեպագիր արձանագրություններ:

Երկար դադարից հետո 2013 թ.-ին վերսկսեցին երբեմնի ուրարտական քաղաքի պեղումները և շարունակվում են մինչ օրս: Մայրամուտին այստեղ տեսարանն աննկարագրելի է, բլուրները ամբողջությամբ պատվում են ոսկեգույնով։ Զարմանալի չէ, թե ինչու է բլուրը ստացել Կարմիր անվանումը:

4.Ծիծեռնակաբերդ: Չկա մի հայ, որ այցելած չլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Սակայն քչերը գիտեն, որ Ծիծեռնակաբերդի տարածքում դեռևս շնչում է հին ամրոցը: Ըստ ավանդության՝ այստեղ եղել է հայոց սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալին՝ Վահագն աստծուն և ահա այստեղից էլ առաջաացել է Ծիծեռնակաբերդ անվանումը: Ծիծեռնակաբերդի բլուրը ունի հզոր պարիսպներ և թվագրվում է վաղ երկաթի դարաշրջանով՝ մ.թ.ա. X դար:

Բլուրի գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Երևանի չորս կողմերը:

5.Դալմայի Բաղեր, Երևանի Բերդ: Երեանի բերդը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին:Վաղ միջնադարյան բերդը հավանաբար գնտվել է Կոնդ թաղամասում, այնուհետև ընդարձակվելով զբաղեցրել ներկայիս Երևանի «Արարատ» գինու գործարանի տարածքը: Բերդն ունեցել է գաղնտուղի, որը դուրս է եկել դեպի Դալմայի այգիներ, այնուհետև դեպի Հրազդան գետը՝ պաշարման ժամանակ գետից ջուր վերցնելու նպատակով: Քանդվել է 1930-ակա թթ. Երանի վերակառուցման ժամանակաշրջանում:

17-րդ դարում՝ Հայաստանի բաժանումից հետո, նրա արևելյան հատվածը անցնում է Սեֆյան Պարսկաստանին: Երևանի բերդի տարածքում էր գնտվում պարսից խանի պալատը: Այն գտնվում է Հրազդանի կիրճի հարևանությամբ: Պալատից գեղեցիկ տեսարան է բացվել դեպի Հրազդան գետը, խանի այգիներն ու Արարատ լեռը: Պալատի դիմաց տարածվող այգիներում աճեցրել են միայն հայկական «Ոսկեհատ» խաղողի տեսակը, որից պատրաստվել է որակյալ գինի: Այդ պատճառով հաճախ պարսիկները հայերից խարջի (հարկ) դիմաց պահանջել են խաղողի այդ տեսակը: Պատահական չէ նաև խաղողի տեսակին տրված «խարջի» անվանումը։[4]

Բոլորիս հայտնի Դալմայի բաղերը իրենց մեջ դեռևս պահում են մի շարք գաղտնիքներ: Դժվար է պատկերացնել, որ Երևանում կան այնպիսի վայրեր, որոնք կարծես կապ չունեն Երևանի հետ:

Դալմայի բաղերի տարածքով է անցնում ուրատական արքա Ռուսա Բ-ի ջրանցքը, որը գործում է մինչև այսօր: Այս հսկայական տարածքներում դեռևս վաղ ժամանակից մշակվում էր խաղողագործությունը: Հետագայում ևս մինչև ուշ միջնադար այստեղ բարենպաստ պայմաններ էին հողի մշակման և խաղողագործության համար: Այսօր այստեղ պահպանվել են մոտ 5 կանգուն միջնադարյան հնձաններ, որոնք թերևս ուսումասիրման փուլում են գնտվում: Հնձանների հարևանությամբ փռված են թմբային այգիները, որտեղ և մշակվում էր խաղողը: Այսօր այս մեթոդը չի կիրառվում խաղողագործության մեջ: Կարծում եմ բոլորը կցանկանայն համտեսել Դալմայի այգիների խաղողից ստացված գինին:

6.Կարմիր Բերդ. Կարմիր Բերդը հայտնի է նաև Կիզիլ կալա, Թազաքենդ, Գայախարաբա անվանումներով: Տեղանքը Կարմիր Բերդ է անվանվել տեղի բնակիչների կողմից: Հնավայրը բաղկացած է ամրոցից և դամբարանադաշտից: Դամբարանադաշտում պեղվել է միջին բրոնզի, ուշ բրոնզի և երկաթի դարաշրջանի 197 դամբարան: Հրվանդանի վրա գնտվող ամրոցից պահպանվել են մոտ երկու մետր բարձրությամբ բազալտից պատերը: Այստեղ կատարված պեղումները թույլ են տալիս եզրակացնելու, որ ամրոցը Ք.ա. II հազարամյակի կեսերից սկսած գոյատևել է մինչև Ք.ա. VII դար և կրկին վերաբնակեցվել է վաղ միջնադարում: [5]

7.Երևանի Կարմիր Կամուրջ Կամուրջը գնտվում է Հրազդանի կիրճում ՝ ներկայիս գինու կոմբինատի մոտակայքում: Կոչվում է «կարմիր», քանի որ այն կառուցված է կարմիր տուֆից: Նրա եկարությունը կազմում է 80մ, իսկ բարձրությունը 11մ: Կառուցվել է 1676 թվականի Երևանի երկրաշարժից քանդված կամրջի տեղում: Կամուրջը կապել է Երևանի բերդը Արարատյան դաշտի հետ և գնտվել է Դալմայի այգիներից ոչ հեռու: ժամանակին կամրջի վրայով անցնում էին գրաստներ, սայլեր, հետիոտներ ու հեծյալներ: Կամուրջն ունի կամարավոր բացվածք, որոնցից երկու կենտրոնականները մեծ են, և դրանց միջով հոսում է գետը, իսկ 2-ը փոքր են՝ համեմատաբար բարձրադիր:[6]

Երևանում կան նաև մի շարք ուրիշ պատմամշակութային հուշարձաններ որոնց մասին քչերը գիտեն, սակայն, դրանց մեծամասնությունը ցավոք չի պահպանվել:

1. http://arvestagir.am/am/shengavith-bnakateghii-hnaguyn-mshakuytheh/
2. Ս. Ա. Եսայան, Լ. Ն. Բիյագով, Ս. Գ. Հմայակյան, Ա. Գ. Կանեցյան –Երևանի Բիայնական Դամբարանը
3. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D1%80%D0%BC%D0%B8%D1%80-%D0%91%D0%BB%D1%83%D1%80
4. https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A2%D5%A5%D6%80%D4
5. http://iae.am/hy/karmir-berd#/0
6. http://web.archive.org/web/20120603233732/http://www.yerevan.am/edfiles/files/ANDZNAGIR/berder.pdf

Աղբյուր՝ Arvestagir.am