Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Ս. Ներսես Շնորհալի․ Փորձանքից ազատվելու աղոթք

Սիրով նայիր, ո՜վ գթած Հայր, Քո ձեռքով ստեղծվածներիս, և հրեշտակներիդ պահապան դիր մեզ` տկարներիս, փրկի՛ր մեզ փորձանքներից, խավարի մեջ շրջող դևերից, որպեսզի անդադար Քեզ փառավորենք։ Ամեն։