Վերջալույս Միրիջանյան. Կենսագրություն
Մեր ԱզգըՎերջալույս Միրիջանյան (դեկտեմբերի 22, 1916, Իգդիր, Թուրքիա - փետրվարի 3, 1992, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Կենսագրություն
1933 թվականից աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (Սունդուկյանի անվան թատրոն) և, միաժամանակ, համատեղել ուսումը թատրոնին կից ստուդիայում, որն ավարտել է 1936 թվականին։ 1937-1947 թվականներին աշխատել է Ալավերդու թատրոնում, որից հետո կրկին վերադարձել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։ Կինոյում սկսել է նկարահանվել 1957 թվականից։ Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Մահացել է 1992 թվականի փետրվարի 3-ին Երևանում։
Ֆիլմադարան
1957 - Մոր սիրտը
1958 - Առաջին սիրո երգը - Փառանձեմ
1958 - Ինչու է աղմկում գետը - Պայծառ
1961 - Ճանապարհ
1962 - Ջրերը բարձրանում են - Աշխեն
1964 - Մսյո Ժակը և ուրիշները- Սողոմե
1966 - Մեր քաղաքի մարդիկ. Գառնի
1968 - Ապրում էր մի մարդ
1970 - Մորգանի խնամին
1972 - Տղամարդիկ
1972 - Վերադարձ
1973 - Ժայռը - Սաթենիկ
1974 - Համագյուղացիները - Նվարդ
1974 - Այստեղ, այս խաչմերուկում - Մուկուչի կինը
1974 - Դեղին թոնիր
1975 - Հարսնացու հյուսիսից - Արուսյակ
1975 - Նորից ամառ եկավ... - տատ
1975 - Այս կանաչ, կարմիր աշխարհը
1977 - Հեղկոմի նախագահը
1978 - Աստղային ամառ
1980 - Թռիչքն սկսվում է երկրից
1980 - Ձախորդ Փանոսը
1982 - Երջանկության մեխանիկան
1982 - Հին օրերի երգը - Հայաստան
1983 - Հրդեհ - Հրանուշ
1985 - Կապիտան Առաքել
1986 - Մենավոր ընկուզենի - Հայկանուշ
1987 - Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ - հորաքույր Գոհար, Իսմիլ-Խաթուն
1980 - Մեզանից երեքը
1989 - Դեմքով դեպի պատը
1990 - Արյուն - Վերջալույս
1992 - Ընկեր Փանջունի - Սառա խաթուն
Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի