Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Սեպտեմբերի 21-ի ծնունդը

Հատվածներ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նիստից, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ անկախության հանրաքվեի անցկացման ժամկետը և հանրաքվեի դրվող հարցը:

1991 թվականի մարտի 1-ին, մի քանի օր տևած քննարկումներից հետո ՀՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց որոշում նույն թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Որոշումը համապատասխանում էր ոչ միայն ՀՀ, այլև՝ ԽՍՀՄ-ում այդ պահին գործող օրենքներին:

Մինչ այդ 191 հոգանոց Գերագույն Խորհուրդը 182 «կողմ», 0 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց որոշում Հայաստանի տարածքում չանցկացնել ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ 1991-ի մարտի 17-ին նշանակված հանրաքվեն: