Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Սիմեոն Երևանցի. Աղոթք՝ ուղղված Սուրբ Երրորդությանը

Սկսելուց առաջ երեք անգամ խաչակնքի՛ր դեմքդ

Օրհնյալ ես, Հա՛յր Սուրբ, Աստված ճշմարիտ:
Օրհնյալ ես, Որդի՛դ Սուրբ, Աստված ճշմարիտ:
Օրհնյալ ես, Հոգի՛դ Սուրբ, Աստված ճշմարիտ:

Օրհնյալ ես, Ամենասո՛ւրբ Երրորդություն եւ մի Աստվածություն, Արարիչ եւ Նախախնամող բոլոր երեւելի եւ աներեւույթ արարածների, Քավիչ եւ Ներող բոլոր մեղավորների, Փրկիչ եւ Կեցուցիչ Քեզ դիմող բոլոր նեղվածների եւ վտանգվածների: Որին եւ ես՝ Քո ամենաթշվառ ծառան, հավատում, խոստովանում եւ երկրպագում եմ: Ումից հույս ունեմ իմ մեղքերին թողություն ստանալ եւ հո գուս ու մարմնիս՝ փրկություն: Եվարդ, Ամենասուրբ Երրորդությանդ եւ մի Աստվածությանդ առջեւ խոնարհված, մեծ հառաչանքով աղաչում եմ Քեզ, իմ անոխակա՛լ Տեր, համարձակություն տո՛ւր ինձ՝ Քեզ՝ կյանքի աղբյուրիդ մոտենալու եւ Քեզանից ողորմություն գտնելու: Բազում մեղքերիս համար ինձ վրա մի՛ բարկացիր եւ մի՛ հիշիր Քո հանդեպ կատարած իմ անթիվ չարիքները: Դատաստանի մեջ մի՛ մտիր ամենամեղավոր ծառայիս հետ, որ ինքս իմանալով ամեն ինչում իմ հանցավոր լինելը եւ գիտենալով Քո անհիշաչարությունը, ահա Քեզ եմ դիմում, Ո՛վ իմ Աստված: Ուրեմն, ողորմությամբ նայի՛ր Քո ծառային եւ քաղցրությամբ ասա՛. ի՞նչ կկամենաս, որ անեմ քեզ համար: Արդարու թյամբ դատելով, սակայն, իմ անօրենությունները մեկ առ մեկ, եթե կամենաս քննել, ես ինչպե՞ս կարող եմ Քո առջեւ կանգնել, կամ էլ ինչպե՞ս կարող եմ արդարացնել ինձ, որովհետեւ, Ո՛վ ինձ Ստեղծող, գիտես իմ ամենասխալ բնությունը եւ անգամ վկայեցիր ամենաճշմարիտ բերանովդ, թե «Չար է մարդու արարքը, եւ ընդաբույս է չարությունը», եւ թե «Մարդու միտքը չարի խնամքին է տրված»: Ես գիտեմ նաեւ ու վկաեմ Քո ճշմարտությանը, Քո ծառա Դավթի խոսքերի համաձայն՝ «Անօրենությամբ հղացա, եւ մեղքերի մեջ ծնեց ինձ իմ մայրը»: Ուրեմն, ի սկզբանե անօրինությամբ հղացվածը եւ մեղքի մեջ ծնվածն ինչպե՞ս կարող է Քո առջեւ արդարանալ եւ ինչպե՞ս կարող է ապրել, եթե Դու Քո ողորմությամբ չօգնես, ինչպես եւ Դավիթն է ասում. «Եթե Տերն ինձ չօգներ, ապա իմ անձը դժոխքում պիտի բնակվեր: Եվերբ սխալվում եւ ուզում էի սայթաքել, Նրա ողորմությունն էր ինձ օգնում»: Ահա Քո այս ողորմությունն է, որ մեղավորներին Քեզ մոտենալու հույս եւ համարձակություն է տալիս: Այս ողորմածությունն է, որ բացում է մեղքով համրացածների լեզուները՝ Քեզ դիմելու եւ Քեզանից փրկության միջոց գտնելու: Այս ողորմությունն է, որ Քո բարկությու նը քաղցրություն է դարձնում: Ուրեմն, իմ արդար եւ ողորմած Տե՛ր, եւ ես՝ Քո անօրեն ծառան, Քո այս ողորմությանն ապավինած՝ Քեզ եմ մոտենում եւ այս ողոր մությամբ, իբրեւ վահան, ամրափակում ինձ արդարությանդ ահից եւ իբրեւ փախստական, ընկնում ողորմած Աստծուդ աթոռի առաջ եւ խնդրում, որպեսզի Քո արդարությամբ ինձ չմատնես, այլ ողորմությամբդ հանձն առնես պատսպարել ինձ, ոչ թե Քո արդարությամբ ինձնից երեսդ դարձնես, այլ դրանք չտեսնելու համար Քո ողորմությամբ իմ մեղքերի՛ց երեսդ դարձնես եւ հորդորական ու գթալիր խոսքերով ասես. ի՞նչ կկամենաս, որ անեմ քեզ համար: Ես էլ, գլուխս խոնարհելով, կասեմ, լսի՛ր իմ ՝ Քո ծառայի աղաչանքները եւ քաղցրությամբ կատարի՛ր խնդրանքներս, որոնք ահա Քեզ եմ մատուցում, որպեսզի եւ ես՝ ողորմելիս, ողորմած իմ Աստծուց ողորմություն ստանալով՝ փառավորեմ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն

Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ