Այսպէս է ասում Տէրը. «Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսինների հետ՝ գնահատելով ժամանակը: Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիներ 4:5)

Կոմիտաս․ Մենաւոր

Երբ անտառում լուսնի ծովեր,
Սիրոյ հովեր,
Սողոսկեցան ծառէ ծառ
Ու սարէ սար,

Եւ ամէն մարդ՝
Գտաւ մի վարդ
Սըրտիկին զարդ,

Ես մենաւոր մտայ տուն,
Ինձ մըխիթար գըտայ քուն,
Որ աչերուս կապեց մէջ
Ու տարածեց վերարկուն։