Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Պաղտասար Դպիր. Ի ննջմանէդ

Ի ննջմանէդ արքայական
Զարթիր, նազելի իմ, զարթիր,
Էհաս նշոյլն արեգական,
Զարթիր, նազելի իմ, զարթիր:
Պատկեր սիրուն, տիպ բոլորակ,
Լըրացելոյ լուսնոյն քատակ,
Ոչ գըտանի քեզ օրինակ,
Զարթիր, նազելի իմ, զարթիր: