Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Կորնեյ Չուկովսկի․ Արջն ու աղվեսը

«Ինչո՞ւ ես լալիս,
Ծուռթաթ բարեկամ»:
«Ախր ես ինչպե՞ս
Չլամ, չողբամ:

Շատ մեղք եմ ես,
Դժբախտ եմ ես,
Որբ եմ ես:
Ծնված օրից մինչև հիմա
Ձախորդ եմ ես:

Նույնիսկ շները
Նիհար, թե գիրուկ,
Մարդկանց դուր գալու
Պոչ ունեն սիրուն:

Կատուներն անգամ
Նույնիսկ պարտվելիս
Ցցած պոչով են
Կռվից դուրս գալիս:

Չէ՛, մեղք եմ ես,
Դժբախտ եմ ես,
Որբ եմ ես:
Անտառի մեջ
Ամենաձախորդն եմ ես:

- Բժի՛շկ, բժի՛շկ իմ բարի,
Էլ ոչինչ մի հարցրու,
Միայն թե շատ եմ խնդրում,
Ինձ մի լավ պոչ կպցրու»:

Բարի բժիշկ Այբոլիտը
Մեղմորեն ժպտաց
Եվ Ծուռթաթին խելապակաս
Ահա ինչ ասաց.

- Դե լա՜վ, դե լա՜վ, մի՛ տխրիր, իմ բարեկամ,
Ինչպիսի պոչ էլ կամենաս, մոտս կա:
Կան այծի պոչեր, կան ձիու պոչեր,
Կան ավանակի շատ երկար պոչեր:
Որբուկ-ձախորդիդ ինչո՞ւ տխրեցնեմ,
Թե ուզես չորս հատ պոչ կկպցնեմ…

Արջը փորձում է պոչերը բազում,
Նայում հայելում, թե որն է սազում:
Փորձում է, նայում շեկլիկ Աղվեսին,
Սպասում է, թե Աղվեսն ի՞նչ կասի:

Իսկ Աղվեսը ծիծաղում է. «Քա՜հ-քա՜հ-քա՜հ
Վա՜յ թե դառնաս դու պոչավոր Արջ արքա:
Սիրամարգի պոչը վերցրու աննման,
Որ այդ հարցում հետդ մրցող չմնա:
Վերցրո՜ւ, վերցրո՜ւ, համեստություն մի՛ անի,
Պոչը այդ շատ կսազի քեզ նմանին»:
Ծուռթաթն, ինչ խոսք, ուրախ է շատ.
- Լա՛վն է, իրոք, պոչն այս անչափ:
Կքայլեմ ես շորորալով
Մեր ձորերով ու դաշտերով:
Կզարմանան՝ ովքեր տեսնեն,
«Ի՜նչ աննման արջ է»՝ կասեն:

Արջերն էլ, թեկուզ ցեղակից,
Հենց որ տեսնեն ինձ գեղեցիկ,
Երևի ճաքեն նախանձից:

Ժպտում է բարի բժիշկը.
- Գուցե քեզ պոչ անհրաժեշտ է,
Սակայն ոչ սիրամարգինը:
Լավ կանես՝ վերցնես այծինը:

- Չեմ ուզում ես ուրիշ պոչեր:
Ուրիշ պոչերը թող կորչեն:
Պոչ կպցրեք սիրամարգի,
Որ ամեն ոք ինձ հարգի,
Որ անտառում զբոսնելիս
Հմայվեն՝ ու նախանձեն ինձ:

Ահա անտառ ու դաշտերով
Քայլում է Արջը ճոճվելով:
Շողում է նրա թիկունքում
Կանաչ, կապույտ
Ու ոսկեգույն
Սիրամարգի
Պոչը
Շքեղ:

Իսկ Աղվեսը նրբաճեմիկ
Ուղեկցում է Ծուռթաթ Արջին,
Ժպտում է նրան անդադրում
Ու փետուրներն է հարդարում:

- Վա՜խ, ի՜նչ լավն ես, ի՜նչ պատվական,
Դու սիրամարգ ես իսկական:
Չեմ կեղծում, չճանաչեցի,
Իրոք, սիրամարգ կարծեցի:
Ա՜խ, ի՜նչ լավն է ու միշտ հարգի
Չքնաղ պոչը սիրամարգի:

Բայց այդ կողմերում որսորդներն անցորդ
Տեսան ինչ-որ բան փայլող, շողացող.
- Տեսե՜ք, տեսե՜ք, ճահճում այն
Շողշողում է ինչ-որ բան:

Հենց վազեվազ տեղ հասան,
Որսորդները Արջին տեսան,
Որ ճահճի կապույտ հայելում
Իր նոր պոչով էր հմայվում:

Եվ ինքն իր պոչով տարված,
Իր նոր պոչին սիրահարված
Չի նկատում տխմարն անգետ
Որսորդներին շների հետ:

Արջին բռնեցին հեշտությամբ
Ու կապկպեցին թոկերով:

Իսկ Աղվեսը
Ուրախ-ուրախ
Խնդմնդում է խեղճի վրա.
- Ուրախությունդ անհոգ,
Կարճ տևեց, ա՛յ պճնամոլ:
Որսորդները այս ահավոր
Քեզ ծեծ կտան փառավոր,
Որ ինչ որ ես այն էլ մնաս,
Ու երբեք չմեծամտանաս:

Ու մոտ վազեց, մեկիկ-մեկիկ
Փետուրները պոկեց խեղճի:
Արջն էլ, թեկուզ ողջ ու առողջ,
Մնաց առաջվա պես անպոչ:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան