Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Սբ. Յոզեմարիա Էսքրիվա. «Կամենում եմ այն, ինչ կամենում ես դու»

Ե՛կ, Սուրբ Հոգի,
լուսավորիր իմ միտքը,
որպեսզի ես ճանաչեմ Քո պատգամները:

Ամրացրու իմ սիրտը
թշնամու նենգությունների դեմ:
Բոցավառիր իմ կամքը:

Լսել եմ Քո ձայնը
և չեմ ցանկանում կարծրացնել սիրտս
և չեմ ցանկանում ետ մղել Քեզ,
ասելով «Հետո ... վաղը ... »:

Հիմա՛ եմ սկսում:
Ա՛յժմ:
Ի՞նչ վստահություն ունեմ,
թե վաղն ի՛նչ է լինելու:

Հոգի ճշմարտության ու իմաստության,
Հոգի խորհրդի ու իմացության,
Հոգի բերկրանքի ու խաղաղության:
Կամենում եմ այն, ինչ կամենում ես Դու.
կամենում եմ, որովհետև կամենում ես Դու.
կամենում եմ, ինչպես կամենում ես Դու.
կամենում եմ, երբ կամենում ես Դու:

Ամեն:

 

Սբ. Յոզեմարիա Էսքրիվա («Օպուս Դեյ»ի Հիմնադիր, 1902-1975թթ.)

ԱՂբյուր՝ Mashtoz.org