Այսպէս է ասում Տէրը. «Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի» ( Ղուկասի 12:43-44)

Հրաչյա Կարապետի Հովհաննիսյան. Կենսագրություն

Հրաչյա Կարապետի Հովհաննիսյան (դեկտեմբերի 8, 1919, Մայակովսկի, Կոտայքի մարզ, Հայաստան - նոյեմբերի 22, 1997, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974 թվական)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Հայրական երգ» գրքից «Աշուն թագուհին» բանաստեղծությունների շարքի և «Արևոտ կղզու երգը» բանաստեղծությունների շարքի համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից: ԽՄԿԿ անդամ 1948 թվականից:

Գրող Դավիթ Հովհաննեսի և դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հայրն է։

Կենսագրություն

1941 թվականին, Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսից, մեկնել է խորհրդային բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականին զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ 1955-1959 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1959-1975 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղարը, 1988-1990 թվականներին՝ նախագահ։ 1978 թվականից «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։

Հովհաննիսյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել 1948 թվականին։ Այնուհետև հրատարակվել են նրա «Երկրորդ հանդիպում» (1951 թվական), «Հրաշալի այգեպան» (1956 թվական), «Ծովի լռությունը» (1964 թվական), «Վայրի վարդ» (1968 թվական), «Սուրը դափնու վրա» (1970 թվական), «Հայրական երգ» (1977 թվական) ժողովածուները։ Հովհաննիսյանը քնարական բանաստեղծ է։ Սեր, հայրենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր. սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջը հյուսված է Հովհաննիսյանի պոեզիան։ Հովհաննիսյանը գրել է նաև հրապարակախոսական, գրականագիտական, քննադատական հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», 1967 թվական, «Ժամանակի շունչը», 1976 թվական)։

Թարգմանել է խորհրդային բանաստեղծների, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Իվան Ֆրանկոյի, Լուի Արագոնի, Մաքսիմ Ռիլսկու ստեղծագործություններից։ Հովհաննիսյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։

Զոհվել է 1997 թվականի նոյեմբերի 22-ին, ավտովթարից։

Պարգևներ

Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Կարմիր աստղի, ժողովուրդների բարեկամության շքանշան

«Պատվո նշան» շքանշան

ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1979 թվական

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1974 թվական

ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ, 1982 թվական

ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 1994 թվական

Երկերի մատենագիտություն

Իմ կյանքի երգը, Երևան, 1948 թ., 100 էջ:

Երկրորդ հանդիպում, Երևան, 1951 թ., 114 էջ:

Հրաշալի այգեպան, Երևան, 1956 թ., 236 էջ:

Ծովի լռությունը, Երևան, 1964 թ., 264 էջ:

Մոտիկն ու հեռուն, Երևան, 1967 թ., 392 էջ:

Վայրի վարդ, Երևան, 1968 թ., 184 էջ:

Սուրը դափնու վրա, Երևան, 1970 թ., 112 էջ:

Բանաստեղծություններ, գիրք 1, Երևան, 1971 թ., 388 էջ:

Բանաստեղծություններ, գիրք 2, Երևան, 1972 թ., 404 էջ:

Ժամանակի շունչը (ակնարկներ, հրապարակախոսական հոդվածներ), Երևան, 1976 թ., 512 էջ:

Հայրական երգ, Երևան, 1977 թ., 244 էջ:

Արևոտ կղզու երգը (Քնարական հատընտիր), Երևան, 1980 թ., 544 էջ:

Իրիկնային ղողանջներ, Երևան, 1982 թ., 128 էջ:

Ոսկե ամպ (հուշագրական վիպակ), Երևան, 1984 թ., 304 էջ:

Մշտադալար ծառ (հոդվածներ, էսսեներ), Երևան, 1985 թ., 376 էջ:

Պատերազմի դեմքը (հուշագրություն), Երևան, 1986 թ., 344 էջ:

Չարենցի լապտերը (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 1988 թ., 104 էջ:

Ընտիր երկեր, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1989 թ., 608 էջ:

Ընտիր երկեր, հատ. 2. Ոսկե ամպ, Պատերազմի դեմքը, Երևան, 1990 թ., 688 էջ:

Դաժան դրախտավայր (բանաստեղծություններ), Երևան, 1993 թ., 96 էջ:

Անկախության պերճանքն ու խեղճությունը, Երևան, 1994 թ., 106 էջ:

Կապույտ լեռան շուքը, Երևան, 1995 թ., 312 էջ:

Մենության օրեր (բանաստեղծություններ), Երևան, 1996 թ., 140 էջ:

Հուշերի երեկո, Երևան, 1997 թ., 308 էջ:

Հրաշալի այգեպան (բանաստեղծություններ), Երևան, 2010 թ., 124 էջ:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի