Այսպէս է ասում Տէրը. «մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի» (Ղուկասի 12:4)

Հայրիկ Մուրադյան․ Մոկաց Սարեր

«Մոկաց Սարեր» երգը հորինել է մոկացի տաղանդավոր գուսան Գարեգինը, ով ապրել և ստեղծագործել է 19-րդ դարի սկզբներին։ Սակայն հետագայում երգի հեղինակային պատկանելությունը մոռացվել է և այն շարունակել է կենցաղավարել որպես ֆոլկլորային ստեղծագործություն։

Մոկաց սարեր, պանցրիկ սարեր, պաղ ճըրեր,
Ծեր ծաղկունքյին, ակն հախպուրին կարոտիր իմ,
իմ անուշ սարեր,
Իմ պանցրիկ սարեր,
Զօվ սարեր։
Մոկաց ծորեր կանաչ ծորեր, խոր ծորեր,
Կյառն ու մաքյին առնեմ էլնեմ ծեր սարերն ի վեր,
Իմ անուշ ծորեր,
Իմ կանաչ ծորեր,
Զօվ ծորեր։