Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սոս Սարգսյան․ «Սիրելը մեծ երջանկություն է»

Կանա՞յք… Նրանք անչափ կարեւոր են եղել ինձ համար։ Կնոջ առեղծվածը անվերծանելի է, խորությունը՝ անչափելի։ Աստված այդ ինչպե՞ս է ստեղծել կնոջը, այդքան անպարագրելի, այդքան խորհրդավոր։ Կինն ամեն ինչի հիմքն է։ Կնոջ բնությունը շատ ուժեղ է, երբեմն ինձ թվում է, թե կինը ոչ միայն գլխով է մտածում, այլեւ հոգով։ Ես սիրել եմ մի քանի անգամ, անսահման եմ սիրել։ Ու անչափ երջանիկ եմ, որ այդպես սիրել եմ։ Սիրելը մեծ երջանկություն է։

(Հատված հարցազրույցից)