Այսպէս է ասում Տէրը. «Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի» ( Ղուկասի 12:43-44)

Ավագ Գեղամի Պետրոսյան. Կենսագրություն

Ավագ Գեղամի Պետրոսյան (1912, մարտի 16 (մարտի 29), գյուղ Կամարիս, Կոտայքի մարզ - 2000, նոյեմբերի 5, Երևան), երգիչ, դրամատիկական տենոր։ Հայկական ԽՍՀ (1956), Ադրբեջանական ԽՍՀ (1962) ժողովրդական արտիստ։

Կենսագրություն

1940-1941 թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1942 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: 1934 թվականից եղել է Հայաստանի պետական երգչախմբի երգիչ, 1939 թվականից՝ մեներգիչ։ 1939 թվականին մեծ հաջողությամբ մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակին։ 1941-1989 թվականներից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ 1949-1950 թթ. վերապատրաստման է գործուղվել Մոսկվայի Մեծ թատրոն:

Ստեղծագործական գործունեություն

Համերգային երգացանկում ընդգրկված են եղել հայ, ռուս, արևմտա-եվրոպական կոմպոզիտորների երկեր, հայկական ժողովրդական երգեր:

Ազգային օպերաներում մի շարք դերերգերի առաջին կատարողն էր։

Սանթուր, Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»

Տիրիթ, Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»

Կարո, Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ»

Վահան, Հարո Ստեփանյանի «Հերոսուհին», ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1951

Դերերգերից են՝

Սարո, Արմեն Տիգրանյանի «Անուշ»

Աշուղ և Շեյխ, Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»

Ռադամես, Ջուզեպպե Վերդիի «Աիդա»

Մանրիկո, Վերդիի «Տրուբադուր»

Մրցանակներ

1947 ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

1951 ԽՍՀՄ Պետական մրցանակ

1956 Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ

1962 Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Հիշատակ

2014 թվականի հունիսի 11-ին Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկում տեղադրվել է Ավագ Պետրոսյանի հուշարձանը:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի