Այսպէս է ասում Տէրը. «Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ» (Ղուկասի 12:2-3)

Գուրգեն Խանջյան․ Բարձրագույն Սերը

Օ՜, Տեր, ես կանեմ ամենն, ինչ կարող եմ,
Միայն թե արժանի լինեմ Քեզ:
Շնորհակալ եմ Տեր:
Խաղաղությո՜ւն:
Չկա ուրիշ ոչ ոք՝
Տերը կա: Դա այնքա՜ն գեղեցիկ է:
Շնորհակալ եմ Տեր, Աստված ամենազոր է:
Մեր վախն ու թուլությունը հաղթահարե՛լ օգնիր մեզ:
Շնորհակալ եմ Տեր:
Դու ամենակարող ես,
Մենք այդ գիտենք, այդպես ենք ստեդծված:
Աչքդ Աստծուց չհեռացնես
Աստված կա:
Նա միշտ եղել է,
Նա միշտ կլինի:
Կարևոր չէ, թե ինչ... Տերն է:
Ողորմած ու բարեգութ է Նա:
Ամենակարևորը, որ ես գիտեմ Քեզ:
Բառեր, հնչյուններ, խոսքեր, մարդիկ,
հիշողություն, մտքեր, վախ, զգացմունքներ,
ժամանակ - բոլորը միասին...
բոլորը մեկից են ստեդծվել,
բոլորին մեկն է ստեղծել
Օրհնվի Նրա անունը:
Մտքի ալիք, ջերմության ալիք,
բոլոր թրթիռները, բոլոր ճանապարհները
Դեպի Տերն են տանում:
Շնորհակալ եմ Տեր:
Նրա ճանապարհը...
այնքան սիրալիր ու ողորմած է:
Շնորհակալ եմ Տեր:
Մի խոսքը կարող է
միլիոն թրթրռներ առաջացնել և դրանք
բոլորն էլ վերադառնում են Տիրոջը, բոլորը...
Շնորհակալ եմ Տեր:
Տիեզերքը շատ հրաշքներ ունի:
Բայց Տերը բացառիկ է:
Նրա ճանապարհը... այնքա՜ն հրաշալի է:
Մտքեր - գործեր - թրթիռներ և այլն
ամեն ինչ ետ է գնում Տիրոջ մոտ,
և նա մաքրում է դրանք:
Նա ողորմած է և բարեգութ:
Շնորհակալ եմ Տեր:
Փառք Տիրոջը...
Աստված ողջ է...
Աստված կա:
Աստված սիրում է:
Գուցե ես արժանի լինեմ քեզ...
Մենք բոլորս հավասար ենք
Նրա ողորմածության հանդեպ:
Միակ բանը, որ մենք անում ենք,
քեզ ճանաչելն է, օ՜ Տեր:
Շնորհակալ եմ Տեր:
Աստված կսրբի մեր բոլոր արցունքները...
Նա միշտ կա...
Նա միշտ կլինի...
Փնտրիր նրան ամեն օր:
Ամեն օր, բոլոր ճամփաներում
փնտրիր Տիրոջը:
Եկեք ձոնենք բոլոր երգերն Աստծուն,
Նրան, ում գովերգելը տեղին է,
Փառաբանենք Տիրոջը:
Չկա հեշտ ճանապարհ, բայց
բոլորն էլ տանում են դեպի Տերը:
Ամեն ինչ կիսել Աստծո հետ:
Ամեն ոք Տիրոջ հետ է:
Ամեն ոք Նրա հետ է:
Հնազանդվել Տիրոջը:
Օրհնյալ է նա և
Աստծո կամոք մենք բոլորս մի նյութից ենք:
Շնորհակալ եմ Տեր:
Ես տեսել եմ տիրոջը -
ես տեսել եմ անաստվածություն,
ոչ ոք ավելի մեծ չէ,
ոչ ոք չի կարող համեմատվել
Տիրոջ հետ:
Շնորհակալ եմ Տեր:
Նա մեզ կվերապրեցնի,
Նա կա և կլինի:
Ահա ճշմարտությունը, և
Օրհնվի Նրա անունը,
Շնորհակալ եմ Տեր:
Աստված ապրում է մեր մեջ
այնքան ամբողջական ու
այնպես նրբորեն,
որ մենք ղժվար թե զգանք,
... դեռ ...դա մերն է:
Շնորհակալ եմ Տեր:
Ուրախություն-
Նրբություն-
Փառաբանում-
բոլորը Տերն է տալիս:
Շնորհակալ եմ Տեր:
Ամեն: