Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Արման Կոթիկյան. Կենսագրություն

Կենսագրություն

Ծնվել է Տրապիզոնում։ Նախնական կրթությունը ստացել է բեմում։ Բեմ է բարձրացել 1918 թվականին։ 1918 թվականին անցել է Սուխում և մտել Օվի Սևումյանի թատերախումբ։ 1920-1936 թվականներին ապրել է Փարիզում և Բրյուսելում։ 1925 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Փարիզում խաղացել է հայկական թատերախմբերում։ 1936 թվականին ներգաղթել է Հայաստան և նույն թվականին աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

Նրա լավագույն դերերից են. Լաերտ («Համլետ»), Յագո («Օթելլո»), Էլիզբարով («Պատվի համար»), Ֆրանգուլյան («Ավերակների վրա»), Մանուկ աղա («Մեծապատիվ մուրացկաններ»), Հայրապետ («Ժայռ»)։ Նկարահանվել է նաև մի շարք կինոֆիլմերում, այդ թվում «Տժվժիկում», «Նվագախմբի տղաները»-ում։ Մահացել է Երևանում։

Խաղացած դերերը կինոյում

1949 - «Դավիթ-Բեկ» - Ահմեդ

1959 - «01-99» - Պողոս

1959 - «Նրա երևակայությունը (Սթափ գինի)» - պրոֆեսոր

1960 - «Նվագախմբի տղաները» - Յոհան Շտեռլինգ

1961 - «Տժվժիկ» - պարոն Հովսեփ

1964 - «Մսյո Ժակը և ուրիշները» - Հուսեփիկ աղա (երգիծական ժողովածուի երկրորդ՝ «Կեղծ լրտեսը» մասում)

1967 - «Կարինե» - փաստաբան Սիսակյան

Մատենագրություն

Մխացող շուշաններ (բանաստեղծություններ), Թիֆլիս, 1919, 68 էջ։

Ֆիրդուսի Թուսի և իր Շահնամեն (առաջաբանը՝ Ավետիք Իսահակյանի), Փարիզ, 1935, 60 էջ։

Խութեցի Հովնան, Երևան, Հայպետհրատ, 1946, 112 էջ։

Ակոսներում (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), Երևան, «Հայաստան», 1965, 111 էջ։

Թարգմանությունները (ֆրանսերենից)

Գի դը Մոպասան, Ընտիր երկեր (գիրքում ընդգրկված մի շարք գործեր թարգմանել է Ա. Կոթիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 692 էջ։

Էդմոն Ռոստան, Սիրանո դը Բերժըրակ (չափածո կոմեդիա), Երևան, Հայպետհրատ, 1951, 368 էջ։

Գի դը Մոպասան, Սիրելի բարեկամ, Երևան, Հայպետհրատ, 1953, 460 էջ։

Գի դը Մոպասան, Վալտեր Շնաֆսի արկածը (թարգմանության համահեղինակակից Վահե Միքայելյանի), Երևան, Հայպետհրատ, 1962, 46 էջ։

Էմիլ Զոլա, Թերեզ Ռաքեն, 1964

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի