Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աստվածն Ինքն ամբողջությամբ Սեր է

Ընդունվելով վանք, ապագա սուրբը՝ Հայր Սիլուանը, դեռևս շատ միամիտ էր և անփորձ:

Շատ էր աղոթում, սակայն տարբեր մտքեր անհանգստացնում էին նրան. «Ահա դու աղոթում ես և հնարավոր է փրկվես: Իսկ եթե դրախտում չհանդիպես ծնողներիդ, քույրերիդ և եղբայրների՞դ... ուրախություն չես ճաշակի»:

Նույնիսկ մեկ անգամ վանականի խուցը լցվեց շատ վառ լույսով: Լույսը համատարած էր: Վանականը լսեց. «Ընդունի'ր, ս'ա է երանությունը»: Սակայն երջանկության փոխարեն նա շփոթմունքի մեջ ընկավ և չգիտեր, թե ինչ մտածեր: Դրանից հետո չէր կարողանում աղոթել, նույնիսկ մեկ անգամ ծիծաղեց աղոթքի ընթացքում, չնայած հետո շատ ուժեղ զարկեց ինքն իր ճակատին, որ սթափվի: Հասկացավ, որ տեսիլքը Աստծուց չէ...

Սկսեց տեսնել դևերին և միամտորեն խոսել նրանց հետ: Ոմանք ասում էին. «Դու փրկվա'ծ ես», մյուսները՝ «Երբևիցե չե'ս փրկվի»: Երբ երիտասարդ վանականը հարցրեց, թե ինչու են նրանք հակառակ բաներ խոսում, նրան ծաղրեցին: «Մենք երբևէ ճշմարտություն չենք ասում», - պատասխանեցին դևերը:

Վանականը շատ էր տանջվում այն ամենից, ինչ կատարվում էր իր հետ: Ուժերը լքում էին նրան և մի օր խցում նստած, հուսահատության մեջ մտածեց, որ հնարավոր չէ Աստծո գութը շարժել... Ամբողջովին իրեն լքված զգաց... Մեկ ժամից ավելի գտնվելով շատ ծանր թախծության մեջ, նա այնուամենայնիվ գնաց ժամերգության: Այնտեղ, ինչպես պատմում էր սուրբը, նա տեսավ Կենդանի Աստծուն. նրան երևաց Քրիստոսը...

Այդ ակնթարթը փոխեց նրա ամբողջ կյանքը և ճգնավորը այսուհետև տենչում էր միայն Աստծուն:

Հետագայում նա ասում էր. «Աստված մեզ նման չէ: Նա շատ հեզ է, ողորմած ու բարի, և երբ հոգին ճանաչում է նրան, ապա անվերջ զարմանում է և ասում. «Ա'հ, ինչպիս՜ի Աստված ունեմ ես...»: Մեղավոր հոգին, որը չգիտի Աստծուն, վախենում է մահից, մտածում է, որ Աստված չի ներելու իր մեղքերը: Բայց դա նրանից է, որ հոգին չգիտի Աստծուն, և այն, թե ինչքա՜ն շատ է Աստված մեզ սիրում: Իսկ եթե իմանայինք, ապա ոչ մի մարդ երբևէ չէր վհատվի... Աստվածն ինքն ամբողջությամբ Սեր է...»:

Թարգմանությունը կատարվել է «Սուրբ Սիլուան Աթոսացի. վեց պատմություն կյանքից, յոթ իմաստալից խոսք» հոդվածից:

Աղբյուր՝ Holytrinity.am