Աշոտ Ադամի Հովհաննիսյան (Դեղձ Աշոտ)․ Կենսագրություն
Մեր ԱզգըԱշոտ Ադամի Հովհաննիսյան (Դեղձ Աշոտ) (հունվարի 6, 1929, Մայիսյան, Հայաստան - հուլիսի 12, 1997, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (1990)։
Կենսագրություն
Աշոտ Ադամի Հովհանիսյանը ծնվել է 1929 թվականի հունվարի 6-ին, Մայիսյան գյուղում։
1943-1947 թթ. սովորել է Գյումրու Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում
1948-1950 թթ.` Երևանի գեղարվեստի ուսումնարանում
1951 թվականին զորակոչվել է Սովետական բանակ զինվորական ծառայության։
1955 թվականին մեկնել է Լենինգրադ (այժմ Սանկտ-Պետերբուրգ)։
1957 ընդունվել է ԽՍՀՄ Գեղարվեստի Ակադեմիաի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, ծանոթացել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հետ։
1964 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Նույն թվականին վերադարձել է հայրենիք։ Սկսել է ակտիվ ստեղժագործական գործունեություն։ Աշխատել է բնօրինակից, ստեղծել առաջին աշխատանքները՝ «Նատյուրմորտ թեյնիկով», «Թոնրատուն», «Ավլող կինը»։
1967 «Թոնրատուն» աշխատանքով առաջին անգամ մասնակցել է հանրապետական ցուցահանդեսի, այնուհետև մասնակցել է բոլոր հերթական ցուցահանդեսներին։
1969 տեղափոխվել է երևան, որտեղ սկսել է որոնումների նոր շրյան։ Ժամանակակից ձևերի փնտրումը բերել է երկրաչափական աբստրակցիային։
1972 Երևանում բացվում է Ժամանակակից արվեստի թանգարանը (Հենրիկ Իգիթյանի ուժերով), որի մշտական էքսպոզիցիայում տեղ գտան նկարչի այդ շրջանի 7 լավագույն աշխատանքները։
1974-1975 ստեղծում է «հորինվածք» առաջին աբստրակտ կտավը, այնուհետև մի քանի թեմատիկ աշխատանքներ՝ «Սայլը եզներով», «Հին երգ», «Մայիսյան գյուղում», «Մինասի հիշատակին»։
1976 պարզելով երկրաչափական ծավալների հնարավորությունները եկավ նոր ձևերի ազատ մեկնաբանմանը։ Սկսել է աշխատել արվեստում, «Սեր», «Պայքար» մեծ կտավների վրա։
1977 մասնակցել է Փարիզում կազմակերպված «Սովետական Հայաստանի 50 նկարիչների ստեղծագործությունը» ցուցահանդեսին։
1978 Լիսաբոնում մասնակցել է Գալուստ Գյուլբենկյան ֆոնդի կողմից կազմակերպված ժամանակակից նկարիչների ցուցահանդեսին։
1980 նորից վերադարձել է ռեալիզմին, ստեղծել մի քանի դիմանկարներ «Հոր դիմանկարը», «Մինասի դիմանկարը», «Հայուհին»։
1982 Բուդապեշտում մասնակցել է «Հայկական գեղանկարչության և գրաֆիկա ցուցահանդեսին»։
1984 Բեռլինում մասնակցել է «Սովետական հայերի արվեստը» ցուցահանդեսին։
1988 Հունիսի 20-ին ստեղծել է «Նախազգացում - ինքնանկար» ջրաներկ աշխատանքը, որը դեկտեմբերի 7-ին սարսափելի երկրաշարժի կանխատեսումն էր։
1990 ստացել է Հայաստանի ԽՍՀՄ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը։
1992 Լոնդոնում մասնակցել է «Նաիրի Սահակյանի հավաքածուի» ցուցահանդեսին։
1995 Բոխում քաղաքում (Գերմանիա) մասնակցել է ցուցահանդեսին «Մայիսյան Գյուղում» և «Մինասի հիշատակին» աշխատանքներով։
1996 Համաշխարհային կոնգրեսին նվիրված ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպված մրցույթ-ցուցահանդեսին «Արհավիրք» աշխատանքը արժանացել է առաջին մրցանակին։
1997 հունիսի 12-ին մահացել է Երևանում։
2004 նոյեմբերի 25-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում, մասնակցությամբ Ժամանակակից արվեստի ոանգարանոի, կազմակերպվել է առաջին անհատական ցուցահանդեսը, նվիրված նկարչի 75- ամյակին։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի տարբեր մասնավոր հավաքածուներում։
Անցած ուղին
Աշոտ Հովհաննիսյանը 1943-1947 թվականներին սովորել է Գյումրու Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում։
1964 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Աշոտ Հովհաննիսյանի արվեստի մեջ տեսանելիորեն առանձնացվում է չորս փուլ։ Յուրաքանչյուր փուլ առանձին արժեք է ներկայացնում։
Նկարչի ստեղծագործությունների ոճն ու ձևաբանական լեզուն սերտ կապ ունեն եվրոպական մոդեռնիզմի, մասնավորապես էքսպրեսիոնիզմի և աբստրակտ արվեստի հեղինակավոր ներկայացուցիչներ՝ Մալևիչի և Կլեյի ստեղծագործական մեթոդների հետ։ Սակայն նրա աշխատանքներին բնորոշ տաք ու ինտենսիվ գույները, կոմպոզիցիայի դրամատիկ հուզականությունն ազգային որոշակի շեշտադրում ունեն։ Դա է Աշոտ Հովհաննիսյանի արվեստի արմատական կապը ինչպես հայկական մանրանկարչության, այնպես էլ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Ոստանիկ Ադոյանի (Արշիլ Գորկի) ստեղծագործական ժառանգության հետ։
Երկրաչափական սկզբունքներ
Աշոտ Հովհաննիսյանը մի քանի տարի շարունակ աշխատել է մի շարքի վրա, որը կատարել է հստակ երկրաչափական սկզբունքով՝ կտավնեի մակերեսը բաժանելով հավասարաչափ քառանկյունների։ Լավագույն ստեղծագործություններից է «Հայր ու որդի», «Մայրություն», «Հացատուն», «Մինաս Ավետիսյանի դիմանկարը», «Կեսօր», «Կեսօր», «Խնոցի», «Սեր», «Պատրանք» և այլն։ Այս աշխատանքներում դեկորատիվ ֆոնի վրա ասես սոսնձվաշ լինեն երկրաչափական անջատ ձևերից կազմված խոշոր դեմքեր, մանր ֆիգուրներ և առարկաներ։
Ստեղծագործական գործունեություն
Թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերների, դիմանկարների, նատյուրմորտների և բնանկարների հեղինակ է։ Սկզբնական շրջանի գեղանկարչորեն հագեցած, նյութեղեն, ընդգծված արտահայտչականությամբ բնորոշվող Հովհաննիսյանի ստեղծագործությունը («Նատյուրմորտ», 1967 թ․, «Ավլող կինը», 1969 թ․, «Ինքնադիմանկար», 1970 թ․) հետագայում ձեռք է բերել գծային զուգորդումներով հարուստ նկարագիր («Երեխայով մայրը», 1975 թ․, «Ալմիրա», 1970 թ․, «Հանդիպում», 1973 թ․)։ Հեղինակ է նաև ծիսական բնույթի հոգևոր թեմատիկ կոմպոզիցիոն կտավների («Աշխատանքից հետո», 1975 թ․, «Գաղտնի խորհուրդ», 1977 թ․), որոնք աչքի են ընկնում խորը հոգեբանական մեկնաբանումներով, դիմանկարների՝ «Մինաս», 1984, «Արշիլ Գորկի», 1985։
Ցուցահանդեսներ
Մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային (Փարիզ, Միլան, Լիսաբոն) ցուցահանդեսների։
1987 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Ֆիլմի հեղինակ և ռեժիսոր՝ Ջուլիետ Կաժոյան
Մայր եւ մանուկ
Հացատուն (1967)
Հայկական Ընտանիք