Այսպէս է ասում Տէրը. «Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ» (Կորնթացիներ 14:5)

Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց. «Կյանք իմացյալ անմահություն է»

«Մահ իմացեալ անմահութիւն է» կարգախոսը պիտի փոխվի մեր ժողովրդի համար, այսուհետև պիտի ասենք. «Կյանք իմացյալ անմահություն է»:

Ի՞նչն է լինելու մեր կյանքի նշանաբանը: Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել:

Դժվարությունները մերն են, և դժգոհությամբ չենք կարող նրանցից զերծ մնալ ու խուսափել:

Դժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով:

Տեսա, որ մեր կյանքի դժվարությունները մեծապես հետևանք են առ Աստված մեր ունեցած հարաբերության և դեպի Աստված ունեցած մեր կեցվածքի: Կյանքը օր օրի դժվարանում է և ոչ ուրիշի մեղքով. բացառաբար մեր մեղքով: Քանզի մեր ճանապարհը չի առաջնորդում մեզ դեպի Աստված: Փորձենք մեր կյանքը կազմակերպել Աստծուն և աղոթքին ապավինած:

Մեր հավատքը անցել է հրի և սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգևել մեզ, որովհետև մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «Որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

Ժողովուրդը չի սխալվում իր սիրո մեջ, քանզի շռայլ չէ իր գնահատականներում:

Այո՛, մենք այլևս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

Ժողովուրդը պետք ունի սպասավորի, սակայն այն սպասավորի, որը գիտե դարման անել նրա կարիքներին, նրա ցավերին, նրա տառապանքներին, ժողովուրդը պետք ունի սպասավորի, որը գիտե առաջնորդ լինել անհուսության և անորոշությունների մեջ` դուրս բերելով լուսավոր ճանապարհներ, հույսի ճանապարհի վրա կանգնեցնելով մեր ժողովրդի զավակաց:

Որպես Հայրապետ Հայոց, բարձր ենք գնահատում մեր ժողովրդի պատմության մեջ հայ կնոջ արիության ոգին ու նվիրվածությունը հանդեպ ընտանիքն ու ազգը, որ հիմնավոր երաշխիքներից մեկն է հայկազյան մեր զարմի գոյատևման:

Թանկ գնով ձեռք բերվածի պահպանումը և տանուլ չտալու կարողությունը նույնպես հաղթություն է:

Աղբյուրը՝ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ