Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Սուրբ Ներսես Շնորհալի. Արևագալի ժամերգություն

Աշխարհաբար
Ճանապարհ և Ճշմարտություն և Կյանք, Քրիստո'ս, առաջնորդի'ր մեզ` բարձրանալու երկրից դեպի երկինք:
Կյանքի մուտքի դուռ, Հիսո'ւս, մեզ էլ ներս տար Քո Հոր և Հոգու մոտ` միշտ փառաբանություններ երգելու:

Գրաբար
Ճանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք, Քրիստո'ս. առաջնորդեա' հոգւոց մերոց յերկրէ ելանել յերկինս:
Դուռն կենաց մտից, Յիսո'ւս, մո'յծ եւ զմեզ առ Հայր քո եւ Հոգի՝ երգել միշտ զփառս: