Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Նույն գործն արել է պապս՝ Հովհաննես Շարամբեյանը

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է արևմտահայոց ձեռագործի «Փրկեալ Ձեռագործք Հայոց» խորագրով ցուցահանդես, ներկայացվելու է իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյեանի հավաքածուն։

Panorama.am-ի հետ զրույցում Նարեկ Վան Աշուղաթոյեանն ասաց, որ ցուցադրվելու է հայկական ձեռագործի տարբեր դպրոցների ավելի քան 60 բացառիկ նմուշ, որոնք թվագրվում են 17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ, այսինքն մինչև Հայոց ցեղասպանություն։

«Հավաքածուս ավելի ընդգրկուն է, բայց այս ցուցահանդեսին ներկայացվելու է միայն արևմտահայոց ձեռագործությունը»,- ասաց Նարեկը Վանը։

Ծրագիրն իրականացնում է «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը, գործընկերն է Ազգային պատկերասրահը։ Նարեկ Վան Աշուղաթոյեանն ասաց, որ Ազգային պատկերասրահը գործընկերային մոտեցմամբ ընդառաջ գնաց առաջարկին։

Խոսելով հավաքածուի մասին, նա ասաց, որ ասեղնագործ իրերի ձեռքբերման աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է, գնել է գրեթե բոլոր աշխարհամասերում կազմակերպվող տարբեր աճուրդներից և մասնավոր վաճառասրահներից։

«Հայաստանն, ամեն դեպքում, որպես ձեռքբերման աղբյուր, ամենաքիչն է կազմում, որովհետև դրանք մեծ մասամբ կամ գաղթականների միջոցով դուրս եկած են, կամ մնացել են հայերի տներում, հետագա տարիներին թալանվել են քրդերի, թուրքերի կողմից, աստիճանաբար ձեռքից ձեռք անցնելով, ինչու չէ նաև իրենց կենցաղում օգտագործելով, հետո մի օր որոշ փրկվածները հայտնվում են աշխարհի տարբեր շուկաներում։ Սիրուն բաներ են, ժամանակին եվրոպացիները թուրքերից առել, տարել են»,- ասաց Նարեկ Վանը։

Նրա խոսքով, Թուրքիայում, բնականաբար, դեռ շատ նմուշներ կարելի է գտնել, ուղղակի այնտեղից դժվար է ձեռք բերելը, քանի որ հայտնի աճուրդներ չկան։

«Մեր ձեռագործ ցուցանուշները շատ գնահատված են դրսում, սակայն երբեք ներկայացված չեն լինում հայկական, այլ թուրքական, լավագույն դեպքում՝ օսմանյան»,- ասաց նա։

Հավաքածուն հիմնականում կազմված է ասեղնագործած սրբիչներից, ծածկոցներից, որոնք ծիսական են, ամենօրյա կենցաղում օգտագործելի չեն, այլ հատուկ տոնական օրերի, հանդիսությունների համար։ Կան նաև հոգևոր թեմաներով ասեղնագործ իրեր։

Հավաքածուում ներկայացված են աստեղնագործական տարբեր դպրոցների նմուշներ։ Հեղինակները հայտնի չեն, միայն մեկ նմուշի դեպքում է պարզել, քանի որ ժառանգներից է ձեռք բերել։

«Բացառիկ դեպքերում են հայտնի լինում հեղինակները, որոնք ազգագրական տեսանկյունից շատ արժեքավոր են»,- ասաց Նարեկ Վանը։

Նարեկ Վանը հավաքածուն պահում է իր մոտ, իսկ այս ցուցահանդեսի միջոցով ցանկանում է հնարավորինս հանրայնացնել դրանք, իսկ ապագայում, հույս ունի, ինչ-որ թանգարանի կնվիրի։

«Նույն գործն արել է պապս՝ Հովհաննես Շարամբեյանը, որը հիմնադրել է Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարանը։ Ես ծանոթացել եմ իր նյութերին, դրանց պատմական, մշակութային բովանդակությանը, հասկացել եմ դրանց կարևորությունը ու նույն բանը շարունակում եմ»,- ասաց նա։

Աղբյուր՝ Panorama.am