Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո Տէր Աստծոյ ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Անուշ Մարգարյան. Օճակն ու կոճառը

Կոճակամանում ապրող մի երիտասարդ Կոճակ իր փայտե մորթուց հոգնած` որոշեց գնալ ու խնդրել Օճառից իր անուշ մորթին.

- Ինձ տու՛ր քո անուշ բույրը, իսկ ես կտամ իմ փայտե մորթին, որ լվացվելիս էլ չմաշվես…

Հնարամիտ, ծեր Օճառը, որ լրիվ մաշվել ու վաղուց թոշակի էր անցել, առանց երկար-բարակ մտածելու համաձայնվեց:

Քաղաքավարի պղպջակերեն տոնով ինչ-որ բան օճառեց, իր անուշ մորթին տվեց Կոճակին և հագավ նրա փայտե բնավորությունը: Հենց հաջորդ վայրկյանից Օճառը վերածվեց փայտե Կոճառի, իսկ Կոճակը դարձավ անուշաբույր Օճակ: Եվ այդպես ամեն օր Օճակը հյուր էր գնում իր փայտե ընկերներին, անուշաբուրում և գլուխգովան տոնով բոլորի ուղեղները օճառում: Դե ի՞նչ արած, շատ երիտասարդ էր ու մի քիչ էլ գլուխգովան: Եվ ահա այդպես իր փուչ գլուխը գովելով ու անուշաբուրելով էլ ամառն անցավ ու եկավ աշուն: Մի անգամ էլ անձրևի ժամանակ Օճակն աչքերը մի լավ մրմռացրեց ու բարակեց, իսկ Կոճառը, բարեբախտաբար, փայտից էր ու չէր մաշվում: Խեղճ Օճակը հալված ու մաշված` սկսեց մրմռացող աչքերով լաց լինել ու միտքը փոխած` որոշեց գնալ ու հետ վերցնել իր անպիտան փայտե մորթին:

Բայց, ափսոս, արդեն շա՜տ ուշ էր: Անձրևից այնպես էր հալվել, որ վերածվել էր մի գունատ պղպջակի:

Այդպես էլ շատ Կոճակներ գերադասում են հոտավետ Օճակի փուչ կյանքը, չհասկանալով, որ անհոտ փայտը հոտավետ Օճառից լավ է:

Աղբյուր՝ Granish.org