Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Արմինե Աթոյան-Ժանյակ

Ասեղնագործությունը հնում տարածված է եղել Հայաստանի բոլոր գավառներում և հայաբնակ գրեթե բոլոր շրջաններում, հատկապես Վան-Վասպուրականում, Շիրակ-Կարինում, Սյունիք-Արցախում, Արարատյան երկրում, Կիլիկիայում, Կեսարիայում, Կոստանդնուպոլսում ու Թիֆլիսում: Այսօր հայկական ասեղնագործ ժանյակ գործում են Երևանում, Հայաստանի որոշ մարզկենտրոններում, ինչպես նաև հայկական գաղթօջախներում:

Ցավոք, չեն պահպանվել հայկական ասեղնագործ ժանյակի հնագույն նմուշներ, քանի որ թելերը ժամանակի ընթացքում քայքայվում են, սակայն, յուրացնելով և տարածելով հայկական ժանյակագործական հմտությունները, ասեղնագործության արվեստը փոխանցվելու է սերնդից սերունդ, և այդ կապը հայկական միջավայրում երբեք չի ընդհատվելու։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության, «Վարպետների քաղաքը» հաղոդաշարի

Աղբյուր՝ Արմինե Աթոյան ֆեյսբուկյան էջ: