Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ» (Եսայի 45:10)

Ռուբեն Զարյան. Կենսագրություն

Ռուբեն Վարոսի Զարյան (Ռուբեն Վարոսի Ղազանջյան, սեպտեմբերի 1, 1909, Ալեքսանդրապոլ - փետրվարի 2, 1994, Երևան), հայ խորհրդային գրականագետ, թատերագետ, մանկավարժ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961 թվական)։ Արվեստագիտության դոկտոր (1962 թվական), պրոֆեսոր (1963 թվական), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից:

Կենսագրություն

1936 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1938-1947 թվականներին եղել է Հայպետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1941-1943 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1948-1958 թվականներին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի պատմության ամբիոնի վարիչ, 1958 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրեն։ Զարյանը տպագրության է պատրաստել Գաբրիել Սունդուկյանի 1951-1961 թվականներին ակադեմիական հրատարակության քառահատոր երկերի առաջին երեք հատորները։ Զարյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ թատրոնի պատմությանն ու դերասանական արվեստին։ Գրել է հուշագրություններ՝ հայ արվեստի և գրականության անվանի գործիչների մասին։ Աբովյանին, Նար-Դոսին, Վրթանես Փափազյանին, Հ․ Հովհաննիսյանին նվիրված ուսումնասիրությունների հեղինակ է։ Զարյանի նախաձեռնությամբ ԳԱ արվեստի ինստիտուտում ստեղծվել է Շեքսպիրագիտական գրադարան (1964 թվական) և հայկակաև Շեքսպիրագիտության կենտրոն (1966 թվական)։ 1970 թվականից անդամ է Գերմանական Շեքսպիրյան ընկերության։ 1974 թվականից գրականության, արվեստի և ճարտարապետության ՀԽՍՀ պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է։ Նրա մի շարք աշխատություններ լույս են տեսել ռուսաց և օտար լեզուներով։


Ռուբեն Զարյանի հուշատախտակը Երևանում

Երկեր

Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1939, 100 էջ:

Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1940, 128 էջ։

Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1954, 136 էջ։

Պայքար ռուս դրամատուրգիայի համար հայ թատրոնում, Երևան, 1954, 172 էջ:

Թատերական դիմանկարներ, գիրք 1, Երևան, 1956, 376 էջ:

Սիրանույշ, Երևան, 1956, 348 էջ:

Սիրանույշ (1857-1932), Երևան, 1957, 344 էջ։

Ադամյան (արվեստը), Երևան, 1960, 415 էջ։

Ադամյան (կյանքը), Երևան, 1961, 535 էջ։

Ադամյանի Շեքսպիրը, Երևան, 1965, 304 էջ։

Շեքսպիրը և հայերը, Երևան, 1967, 104 էջ։

Հասմիկ, Երևան, 1970, 143 էջ։

Վահրամ Փափազյան, Երևան, 1972, 158 էջ։

Երբ վարագույրը բացվում է, Երևան, 1973, 231 էջ։

Ավետիք Իսահակյան, Երևան, 1974, 127 էջ։

Շեքսպիրի հետ, Երևան, 1976, 248 էջ։

Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 1, Երևան, 1979, 292 էջ։

Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 2, Երևան, 1981, 326 էջ։

Հուշապատում, գիրք 1, Երևան, 1975, 536 էջ։

Հուշապատում, գիրք 2, Երևան, 1977, 548 էջ։

Հուշապատում, գիրք 3, Երևան, 1981, 384 էջ։

Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր 1, Երևան, 1988:

Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր 2, Երևան, 1990:

Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր 3, Երևան, 2012, 528 էջ։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի