Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Հին կտակարանի մնայուն նշանակությունը

1901 թուի Հոկտեմերի 16-ին Հալլէի համալսարանի Հին Կտակարանի աստվածաանության հռչակավոր ուսուցչապետ Էմիլ Կաուչը կարդացել է վերև եղած վերտառությամբ մի դասախոսություն: Մեր նպատակն է համառոտակի, առանձին կարևորություն ունեցող մասերը թարգմանելով, տալ այդ խիստ հետաքրքրական դասախոսության բովանդակությունը «Արարատի» ընթերցողներին:

Հին կտակարանի վրա հարձակումներն սկսվել են քրիստոնեական եկեղեցու մեջ շատ հին ժամանակներից: Արդեն Մարկիոնը, Բ. դարի առաջին կեսում, բբոլորովին մերժում էր Հին Կտակարանը, Մովսիսական օրենքի մեջ հայտնված Աստուծուն բոլորովին այլ, ավելի ստոր աստիճանի վրա գտնուող` Աստված համարելով, քան թէ Քրիստոսի մեջ հայտնագործվածը: Կրոնական հեղափոխության ժամանակ էլ նույն խնդիրը մեծ դեր էր կատարում այսպես կոչված «Հակաօրինական վեճերի» մեջ: Կանտի նման մեծ փիլիսոփան նույն իսկ` հետևելով իր ժամանակի սխալ հասկացողության, օրենքի մեջ էր տեսնում Հին կտակարանի կրոնի հիմքն ու ծուծը, այդ պատճառով էլ բացարձակորեն մերժում էր. մանավանդ որ Հին Կտակարանի մեջ չէր գտնում մի հատուցման վարդապետություն հանդերձեալ կյանքի համար: Մինչև անգամ Շլայրմախերը, չնայելով իր խոր ըմռնման, չկարողացավ անաչառ վերաբերվել դեպի Հին Կտակարանը և հայտարարեց այն իբրև երկրորդական, և մինչև իսկ ավելորդ, մի հեղինակություն քրիստոնեության համար:

Այս բոլոր մերժումներն ունեն սակայն տեսական, մասամ նաև կրոնական հիմունքներ: Բբոլորովին այլ տեսակի են այն հարձակումները, որ կրեց Հին Կտակարանը նոր և նրագույն ժամանակներում. այստեղ խոսքը ոչ թէ Հին Կտակարանն ավելի ստոր աստիճանի վրա դնելու մասին է, քան թէ նորը, այլ բբացարձակ կերպով արտաքսելուն` թէ եկեղեցուց և թէ դպրոցից: - Դրանց հաշվում չէ ի հարկէ Հեքէլի «Աշխարհի առեղծվածի» 17-րդ գլուխը, որ միայն իր հեղինակի փայլուն տգիտությունն է ապացուցում, ուրիշ ոչինչ. յուրաքանչյուր փոքր ի շատէ գեղարվեստական ճաշակ ունեցող ընթերցողի զզվանքը միայն կարող է բաժին լինել այդ տեսակ «գիտության»:

Սոցիալ-Դեմոկրատներն ևս, Հին Կտակարանը համարելով ներկա ընկերական կազմակերպության գլխավոր օժանդակիչ սյուներից մեկը, խիստ հարձակումներ են գործում նրա վրա. սրանց նպատակն է Հին Կտակարանի օրինակելի անձնավորությունների բբարոյական բնույթը կասկածելի դարձնել, դրա հետ միասին նաև նրանց ներկա հետևողներինը: Վտանգավորն այստեղ այն է, որ այս մարդիկ գիտության անվիճելի փաստերն են իրենց նպատակին ծառայեցնում, բբայց բբոլորովին խեղաթիրելով և ծուռ կերպով պատկերացնելով այն:

Վերջապես, վերջին տասնեակ տարիներում հարձակումներ եղել են հակա-սեմիտական և մանկավարժական տեսակետից: Առաջինները պնդում են, որ արդեն հին Կտակարանի մեջ հանդես են գալիս երայեցիների առանձնահատկություններն` առանձնապես եսականությունն ու անազնվությունն առևտրի մեջ: (Այդ բանը հաստատելու համար ի չարն են գործ դնում Ծննդոց ԺԸ. 23 և հետևեալ համարները: Այդ պատճառով ամեն կերպ աշխատում են Հին Կտակարանը դպրոցներից հեռացնել տալ: 1899 թվին Համուրգում գերմանական սոցիալական բարեփոխության կուսակցության (Deutsh-Sociale Reformpartei) ընդհանուր ժողովում մինչև անգամ այդ մասին առաջարկ եղավ, որի գործադրության վերաբերությամ խոսք անգամ լինել չի կարող հարկավ:

Մանկավարժական տեսակետից տարակուսանք հայտնողն էր Կատցերը 1893 և 1896 թվին գրած մի երկու գրքույկներով: Շատ սխալ կլինի Կատցերի շարժառիթները նույնը համարել, ինչ որ հակա-սեմիտականներինը: Հին Կտակարանի պատմական նշանակության և հարաբերական բարձրության նկատմամբ նա էլ նույն կերպ է մտածում, ինչպես մենք աստվածաբաններս: Սակայն քրիստոնյա մանկան ներմուծելը Հին Կտակարանի կրոնի մեջ նկատում է նա իբրև ավելորդ հետագնացություն դեպի կրոնի մի աստիճան, որն արդեն վաղուց հաղթահարված է քրիստոնեությունից և հետ մնացած: Դա ոչ միայն ավելորդ է, Կատցերի կարծիքով, այլ և միանգամայն վնասակար, որովհետև առիթ տալ կարող է մանկան մտքի մեջ զանազան աստիճանները խառնելու: Սա էլ մի հարձակումն է ՀինԿտակարանի մնայուն նշանակության վրա, բբայց բբոլորովին այլ մտքով և շարժառիթներով, քան թէ բբոլոր վերև հիշվածները:

Հին Կտակարանը պետք է, սակայն, պաշտպանել այս բբոլոր հարձակումների դեմ, և այդ կարող ենք մենք ամենայն հաջողությամբ, եթե հետևյալ 3 բանն աչքից չփախցնենք.

1) Հրաժարվել պետք է բոլոր սխալ ջատագովական ապացույցներից.

2) Աշխատել ապացուցել Հին Կտակարանի նշանակությունը պատմական և գեղասիրական տեսակետից.

3) Վերջապես պարզել Հին Կտակարանի իսկական նշանակությունը բարոյական, և հատկապես կրոնական` տեսակետից.

Ամենից առաջ հիմնովին սխալ է ընդունել մեքենական ներշնչման վարդապետությունը, որը Հին Կտակարանի յուրաքանչյուր տառին անսխալականություն է վերագրում և նրա բոլոր մասերին հավասար արժեք տալիս:

Ոչ ոք չպիտի վստահանա Մնացորդաց ազգաբանությունները և օրենքի զանազան ժողովածուները Եսայի մարգարեի գրքի Ա. գլխի կամ Ա. սաղմոսի հետ հավասարարժեք հրատարակել: Գործնականապես այս արդեն ընդունված է. դպրոցներում ոչ ոք այդ բաներին հավասար նշանակություն չի տալիս: Բբայց պետք է վերջապես այդ ընդունվի նաև տեսականապես: Հայտնության ոգին, որով լցված է ամողջությունը, պետք է տարբերել մարդկային մտքի ստեղծագործությունից, որ այդ հայտնությունը գրի է առել:

Եթէ դեռ այնպիսի մարդիկ կան, որոնք Հին Կտակարանի բոլոր մասերը հավասարարժեք համարել կարող են, թող իմանան, որ մինչև անգամ հրեական ժողովարաններն իրենց ավանդություններով այդ բանը չեն անում, այլ օրենքն են միայն ամենից բարձր դասում, մնացածը` մարգարեներ և այլն, իբրև բբացատրություն օրենքի ի նկատի առննելով, և այդ պատճառով անհրաժեշտ չեն համարում նրանց գոյությունը: Հին Կտակարանի հայտնության այսպիսի հիմնական սխալ հասկացողություն կարելի է միայն րաբբիական տառապաշտությունից սպասել, որ օրենքը երկինք է բարձրացնում, իսկ մարգարեությունը, Իսրայելի կրոնի իսկական հայտնությունը կազմող տարրը` ավելի ստոր աստիճանի վրա դնում:

Այս պետք է արդեն սովորեցնի մեզ, որ հին ավանդությունների վրա հիմնվելով բան անել չի կարելի: Մեր չափը բոլորովին ուրիշ պիտի լինի: Հին Կտակարանի օրենքը մեզ համար չունի այլևս այն նշանակությունը, ինչ որ ուներ մի ժամանակ հրյաների համար, որովհետև Քրիստոսի միջոցով լրացած է և անիրագործելի դարձած: Թէ ի՞նչ է նշանակում Հին Կտակարանի յուրաքանչյուր տառն իբրև կենդանի պատգամ պաշտպանել, ցույց է տալիս հետևեալ փոքրիկ պատմությունը` անգլիացի եպիսկոպոս Կոլենզոի կյանքից, որ նույնպես խիստ կերպով պահանջում էր` հին Կտակարանի յուրաքանչյուր տառի ներշնչված լինելն ընդունել: Երբ այդ եպիսկոպոսը թարգմանում էր Հին Կտակարանը ցուլուների լեզուով և հասել էր Ելից ԻԱ. 20-21 համարը, ուր ասված է. «Եթէ տերը ծառային կամ ստրուկին խփի և նա այդ հարվածից մեռնի, տերն ազատ է պատասխանատվությունից, եթէ ստրուկը խփելուց հետո անմիջապես չի մեռնում, այլ մի կամ երկու օր ապրում է, որովհետև իր փողի գինն է»,- այն ժամանակ եպիսկոպոսին օգնող ցուլուն բոլորովին վհատած հարցնում է. «Իսկապես Աստված ի՞նքն է այդ ասել»: Անշուշտ նա պիտի մտածեր ինքն իրեն. «Եթէ նոր ավետիքն այս է քարոզում, ուրեմն մեզ ստրուկներիս համար ամեն ինչ անփոփոխ է մնում: Բբայց դուք երևակայեցեք Կոլենզոի դրությունը. ցուլուի այդ մի հասարակ հարցը պարզեց նրան, որ չի կարելի Աստծուն Հին Կտակարանի բոլոր տառերի համար պատասխանատու հրատարակել, և նա նույն րոպեին խորին համոզմամ ցուլուի հարցին բացասական պատասխան տվեց. «Ո՛չ, Աստված չէ ասել այդ և դրա նման շատ ուրիշ խոսքեր»: Հակառակը պնդել` նշանակում է Հին Կտակարանը մեջտեղից վերացնելուն օգնել: Այլ այնտեղ, ուր մարդկային մտքերն ու չար խորհրդածությունները չափի տակ են դրվում, ուր նա աշխատում է այդ բաները ոչնչացնելը նախապատրաստել` այնտեղ է Աստուծո ոգին ու խոսքը, այնտեղ է մնայունն ու անհեղեղը, և փա¯ռք Աստուծո, Հին Կտակարանը լի է այդ անանցանելի բարիքով:noah

Ինչ որ ասացինք Հին Կտակարանի բարոյական տեսակետի մասին, նույնը պիտի կրկնել նաև կրոնականի մասին:

Անհնարին է մերժել, որ Հին Կտակարանը մի նախապատրաստող դեր ունի, և այդ պատճառով էլ շատ կրոնական խնդիրներում անկատար հասկացողություն կա այնտեղ: Պետք է մանկավարժական տեսակետից այն ամենը մի կողմ թողնել, ինչ որ նախապատրաստող է և Նոր Կտակարանի մեջ արդեն իր կատարելությանն է հասել: Խիստ անտեղի է երեխաներին ժամերով չարչարել վկայության խորանի կազմությունը` քահանայի զգեստների ձևը, զոհերի տեսակները և այլն անգիր անել տալու համար:

Այդ բոլորն ունեն իրենց հնագիտական և կրոնա-պատմական նշանակությունը, բայց կրոնի դասավանդման համար ոչ մի կարևորություն չունեն, և պետք է ջնջվեն բոլոր դասագրքերի միջից: Միանգամայան սխալ է և մերժելի նաև Հին Կտակարանի յուրաքանչյուր խոսքի մեջ մեսիական գուշակություն որոնելը: Իհարկէ սրանով չենք ուզում ասել, թէ քարոզիչն իրավունք չունի ամենևին մեսիական գուշակությունների մասին խոսելու. ընդհակառակն շատ լավ է, որ նա այդ գուշակությունից սկսելով մատնացույց անի նրա կատարման վրա. սակայն պետք է վերջնականապես վերջ տալ այն տեսակի բբացատրության, որ իր թէ գուշակությունն ու կատարումը տառացի կերպով համապատասխանում են իրար: Սա էլ մի տեսակ ջատագովություն է, որ ավելի քանդում է, քան թէ շինում: Անմտություն է Հին Կտակարանի մեջ յուրաքանչյուր «Սիոն» բառը «Երկնային Սիոն», «Աստուծո արքայություն» դարձնելը. շատ ավելի ճիշտ են հասկանում այդ կտորները հրյաներն իրենք, որոնք տարիներով փող են հետ գցում, որպես զի Երուսաղեմ գնան, այնտեղ մեռնեն և այդպիսով հարության ժամանակ Հովսափաթի դաշտին մոտիկ լինին:

Այս օրինակը ցույց է տալիս, որ քրիստոնեական եկեղեցու մեջ մարգարեական խոսքերը չպետք է տառացի բացատրել, ոչ էլ պետք է բոլորովին խեղաթյուրել. այլ պետք է ցույց տալ, որ կատարումը բոլորովին այլ կերպ` այսինքն շատ ավելի մեծ և սքանչելի է եղել, քան թէ գուշակողն այդ զգալ կարող էր: Այն ժամանակ Հին Կտակարանի այդ կտորներն ևս, որոնք շատերին գայթակղության առիթ են տալիս, բոլորովին այլ. և շատ ավելի պայծառ` լույսով երևան կգան, և գայթակղության պատճառներն էլ կվերանան:

Այն մարգարեն, որ Նոր Կտակարանից է խոսում, ուր օրենքը մարդու ներսն է լինելու և սրտի մեջ գրված. կամ թէ մյուսը, որ սրտի և շրթունքների թլփատումն է պահանջում` սրտի և ոչ թէ հանդերձի պատառոտելը ցանկանում. Սաղմոսերգուն, որ ընկճված ու ջարդված հոգին ու սիրտն է իբրև իսկական «պատարագ Աստծո» ընդունում,– ունեցել են հիրավի զգացումն Աստուծուն հոգվով և ճշմարտությամբ երկրպագելու մասին, հասկացել են, որ Հին Կտակարանը Նորի նկատմամբ դեռ շատ անկատար է: Կրկնում ենք, ամենուրեք ուր այսպիսի ըմռնումն է հանդես գալիս, այնտեղ է և Աստծո ոգին ու խոսքը. այնտեղ կանգնած ենք մենք իսկական մնայունի և անանցի առաջ:

Այս կամավոր հրաժարումը բոլոր անընդունելի ըմռնումներից կարևոր է Հին Կտակարանի հաջողակ պաշտպանության համար: Սակայն նախ քան իսկական ուղն ու ծուծը պարզելը, մի քանի խոսքով պարզենք նրա գեղարվեստական և պատմական նշանակությունը առանց ի նկատի առնելու նրա հայտնության աղբյուր լինելը:

Գեղարվեստական տեսակետից ի նկատի պիտի ունենալ, թէ որչափ աչքի ընկնող կերպով զարգացած է պատմելու արվեստը և անաստեղծությունը Հին Կտակարանի մեջ: Այդ արվեստի կատարեալ արձրության վրա են կանգնած օր. Ծննդոց Ա. ԺԱ. ԺԸ և հետևեալք. ԻԴ. ԽԳ. 24 և հետևեալք. Դատավորաց Թ. գլուխը զարմացրել է Ալֆրեդ ֆոն Գուդշմիդի նման նշանավոր պատմաբանին: Պատմելու արվեստի գագաթնակետին են հասնում Բ. թագավորաց Թ-Ի գլուխները և Գ. Թագավորաց Ա. գլուխը: Առաջին հայացքից թվում է թէ Դավթի տան այդ պատմությունը շատ կասկածելի կետեր է պարունակում իր մեջ, Դավթի համար ամոթաբեր բաներ է պատմում. այնպես որ մինչև անգամ կարծիքներ են հայտնվել, որ այդ գլուխները Դավթի թշնամի մի մարդու ձեռքից պիտի լինին, Բենիամինի ցեղից: Բայց երբ որ մարդ ուշադրությամբ հետևում է, տեսնում է, թէ ինչպես Դաւիթը, չնայելով իր բոլոր պակասություններին ու թուլություններին, դարձեալ խիստ լավ տպավորություն է թողնում ընթերցողի վրա և իբրև իսկական մեծ մարդ, որին միայն հարգել կարելի է` հանդիսանում մեր առաջ: Այն ժամանակ միայն կարող է մարդ այդ արվեստն ըստ արժանվույն գնահատել, հասկանալ այն զարմանալի նուրբ պատճառաբանությունը և հոգեբանական բնութագիրը, որ այնպես համոզեցուցիչ է և Դավթին իբրև օրինակելի անձնավորություն է ներկայացնում:

Հին Կտակարանի բանաստեղծական արժանիքի մասին երկար խոսել պետք չէ. բավական է միայն մատնացույց անել Սաղմոս ԻԳ, ԽԳ, Ղ և ՃԳ իմանալու համար, թէ ինչպիսի կրոնական քնարերգություն է բովանդակում իր մեջ Հին Կտակարանը: Հոբի ամողջ գիրքը իր զարմանալի կազմակերպությամբ և բնության հրաշալի նկարագիրներով (գլ. ԼԸ և հետևեալները) միայն բավական է, որ Հին Կտակարանին իր վայելուչ տեղը տա ընդհանուր գրականության անաստեղծական արտադրությունների մեջ:

Իբրև պատմական աղբյուր նույնպես Հին Կտակարանը անգնահատելի է: Վերջին ժամանակներս նոր գյուտերն ու սեպաձև արձանագրությունները ահագին լույս են սփռել հին ազգերի պատմության վրա, մինչև անգամ Հին Կտակարանին վերաբերյալ շատ խնդիրներ պարզվել են դրանով. սակայն կարծել, թէ այդ նոր լույսը ավելորդ է դարձնում Հին Կտակարանը, միանգամայն սխալ է, բացի այն, որ արձանագրությունների շատ կետերը միայն Հին Կտակարանի օգնությամբ ճշմարիտ կերպով հասկանալ կարելի է, կան նաև շատ բաներ, որոնց համար միայն Հին Կտակարանին ենք դիմելու. Ասորեստանի սեպագրերը միայն մի քանի թագավորների անունն են հիշում Իսրայելի և Հուդայի համար, այն ինչ Հին Կտակարանի մեջ երկու տերությունների թագավորների շարքը լիովին ունենք: Ծննդոց գրքի Ժ գլուխը, այսպես կոչված «Ազգերի ցուցակը» մնում է դեռ, չնայելով բոլոր սեպաձև արձանագրություններին, մի անփոխարինելի ազգագրական ա. կարգի աղբյուր: Հասկանալի է նույնպես, որ Հին Կտակարանը խիստ մեծ նշանակություն ունի նաև իբրև մի աղբյուր Իսրայելի, ինչպես և հարևան ազգերի, քաղաքակրթության և կրոնի պատմության համար, և այն` անընդհատ 1000 տարի տևող պատմության: Բոլորովին մի կողմ ենք թողնում այն ահագին ազդեցությունը, որ նա ունեցել է և ունի քրիստոնյա ազգերի վրա, ով որ կարծում է, որ այդ կապը հեշտությամբ կտրել կարելի է` դեռ լիապես չի հասկանում նրա զորությունը:

Մնում է Հին Կտակարանի նշանակությունը բարոյական և կրոնական տեսակետներից ապացուցել, և այդ ամենագլխավորն է:

Որ Հին Կտակարանի բարոյական հասկացողություններն ու նախադրությունները պակասավոր են, որոնք և անկարելի են դարձնում այն իբրև օրինակելի և մանկավարժական տեսակետից բբացարձակապես գործածական հռչակելու` արդեն առաջ առանց այլ և այլի ընդունեցինք: Սակայն ինչքան էլ որ անհարմար բաները խստությամբ ջոկվին և հեռացվին, դեռ որքա՜ն նյութ է մնում, որ բարոյական դրդիչ լինել և օրինակելին ցույց տալկարող է:

Մի անփոխարինելի կորուստ կլիներ, օրինակ, եթէ քրիստոնեական մանկավարժությունը հրաժարվեր սքանչելի կարճ ու կտրուկ նախադասություններից կազմված տասնաբանյա պատվիրանները, իրենց անպայաման հրամայական «Պիտի»-ով, (կամ մեր գրաառի «Մի»-ով), իր սանիկներին սովորեցնելուց:

Ինչո՞վ կարելի է հապա փոխարինել նախահայրերի պատմությունը. Ռոինզոններո՞վ, ազգային նախապատմական հեքիաթներո՞վ, թէ՞ Ոդիսևսից վերցրած պատմվածքներով. ի հարկե ոչ մեկը չէ կարող նախահայրերի պատմության տեղը բռնել: Սկզում մանուկը շատ չնչին բան կհասկանա այդ պատմությունից. սակայն այդ քիչը ընդունում է նրա բնազդաբար իբրև մի խորին և նշանավոր բան. այդ զգացման հետևանքն է լինում մի սուր ահ, մի զգացումն, որ ասում է թէ սուրբ հողի վրա ես կանգնած: Եւ այս է իսկապես այս պատմությունների ամենալավ կողմը. միայն սրանք են կարողանում այդպիսի զգացում առաջ բերել և խորապես ազդել մանկան հոգու վրա: Այդ պատճառով էլ շատ լավ կլինի այդ պատմությունները բոլորովին այնպես սովորեցնել, ինչպես որ կան Հին Կտակարանի մեջ, առանց որևէ փոփոխությունների և բբացատրությունների` դրանով միջոց տալով, որ պատմություններն իրենք իրենց բովանդակությամբ ազդեն: Ի հարկէ նյութի ընտրությունը պետք է լինի, և այն խիստ` ըստ կարելվույն:

Մայրերը, ուսուցիչները, և վերջերս միսիոնարները` խոստովանում են, որ Հովսէփի պատմության տեղ ոչինչ ավելի լավ և ազդու նյութ դնել չէ կարելի: Շատերը կարծում են, թէ այդ ազդեցությունը առաջ է գալիս նրանից, որ այդտեղ պատմված են ընտանեկան դեպքեր, տպավորություն գործող իրողություններ մարդկային` ընդհանուրին ըմռնելի, հարաբերություններից. բայց այդ չէ հիմնականը: Հիմնականն այն է, որ այդ պատմվածքների մեջ փայլում է այն մխիթարիչ հավատը, թէ մարդկանց ախտը գտնվում է Աստծո զարմանալի և բբացարձակ արդար կառավարության ներքո: Յովսեփն ինքն այն նշանավոր նախադասությունն է արտասանում, իբրև իր պատմության ամողջ բովանդակություն, թէ «Դուք մտածեցիք ինձ հետ չար վարվել, բայց Աստված մտածեց այն արի դարձնել»:

Ամողջ բարոյական աշխարհայեցողությունը Հին Կտակարանի մեջ շատ վեհ է առհասարակ. այդ առաջ է գալիս ամենից ավելի այն կենդանի հավատի շնորհիվ, թէ Աստված բացարձակ սուրբ է և արդար, ուստի նրանից պիտի երկնչել: Աստծո երկյուղն է բոլոր իմաստության սկիզը, ասում է Հին Կտակարանի իմաստունը: Թէ ինչպիսի բարոյականություն էր առաջ բերում Իսրայելի կրոնը կյանքի մեջ, երևում է ոչ թէ օրենքի պատվիրաններից, որոնցից մի քանիսը հարկավ խիստ նուրբ բարոյական հասկացողություն են ցույց տալիս, ինչպես Ելից ԻԳ. 4 … կամ Երկրորդ օրինաց ԻԲ. 1 .., և գլխավորապես ԻԴ. 10. - այլ այնպիսի հանկարծական վկայություններից, որպիսին օր. մեզ Հռութի փոքրիկ գիրքն է տալիս: Այդտեղ արդեն կյանքն իր ամողջ էությամբ կրոնական գաղափարի ներքո է և նրանից բխող բարոյական տեսակետն է իշխում: Այդ փոքրիկ գրքի նմանը չունի ամողջ հեթանոսական գրականությունը:

Հին Կտակարանի անփոխարինելիությունը կրոնական տեսակետից առաջ է գալիս Աստծո գաղափարի խոր և մաքուր լինելուց: Զարմանալին այն է, որ Աստծո գաղափարը զարգանալով և ավելի ու ավելի լուսավոր կերպով ըմբռնվելով պատմության ընթացքում՝ մի տեսություն չի դառնում, այլ Իսրայելի Աստվածը կենդանի Աստված է մնում միշտ. նա այն ապահով ժայռն է, որի վրա հավատն է հանգչում՝ այն նպատակը, դեպի որն ուղղված է բարեպաշտի հոյսն ու անձուկը:

Մինչև անգամ Աստծո հավիտենականությունը, ամենուրեք լինելը և ամենագիտությունը զարմանալի կերպով իսկույն կրոնական հիմքի վրա են դրվում, և ոչ թէ բացատրությունների հետևից ընկնելով՝ նրանց մեջ կորչում, ինչպես այդ անում էր միջնադարյան սքոլաստիկը: Սաղմոսերգուն ասում է միայն խիստ պարզ կերպով. «Տե՛ր Աստված, Դո՛ւ ես մեր ապավենն ընդ միշտ»: Այո՛, միայն Աստված, որ աշխարհի ստեղծումից առաջ կար, կարող է մարդու մխիթարությունն ու ապավենը լինել: Շատ գեղեցիկ և անօրինակ է նմանապես Աստծո գաղափարը ՃԼԹ. սաղմոսի մեջ բոլոր բնազանցական խնդիրները մի կողմ են թողնված և միայն կրոնականն ի նկատի առած. «Տե՛ր,Դու քննում ես և ճանաչում ինձ, նստելս ու կանգնելս հայտնի է Քեզ, իմ մտքերս հասկանում ես Դու արդեն հեռվից»: Աստված ճանաչում է և գիտի մարդկային սրտի ամենախորին գաղտնիքները և Նրա առաջից ոչ մի կերպով փախչել չի կարելի, ոչ դեպի երկինք և ոչ դեպի դժոխք. ամեն տեղ հասնում է նրա ամենակարող ձեռքը և ամենախորին խավարը լույս է Նրա առաջ: Այսպես ազդեցիկ կերպով Սաղմոսերգուն դժվարին վերացական խնդիրները մարդու սրտի և խղճի ազդարար է դարձնում. և այն աստվածգիտությունը, որ նրան այդ շնորհքն է տալիս, անշուշտ մարմնի և արյան հայտնագործածը չէ: Աստծո գաղափարը Հին Կտակարանի մեջ արդեն այն աստիճանի է հասել, որ Նոր Կտակարանը նրա վրա ավելացնելու գրեթե բան չուներ այլևս: «Մանուկ էի և ծերացա, բայց չտեսա, որ բարեպաշտը երեսի վրա թողած մնա և նրա ժառանգները հաց մուրան» (Սաղմ. ԼԷ. 25). «Եթէ մարմինս ու հոգիս բոլորովին կորչի էլ, Աստված է հոգուս ապավենը և իմ բաժինը» (Սաղմ. ՀԳ. 26). - միայն այս նախադասությունները, որ բխում են մի ներքին կռիվ մղողի բերանից, ցույց են տալիս, թէ ինչ է եղել Հին Կտակարանի Աստվածը: Այնպիսի աղոթք է այս, որի մեջ փայլում է անսասան հոյսն առ Աստված, և առհասարակ Հին Կտակարանի մեջ աղոթքը ներկայանում է իբրև կրոնական կյանքի պիտանացու գործը և կրոնական հոգու անհրաժեշտ շունչը: «Արժանի չեմ այն բոլոր շնորհներին և ողորմության, որ դու քո ծառային ցույց տուիր» - Յակովի աղոթքն է այս: Բբայց անմենասքանչելին Յովի կարճ խոսքերն են.Յահվեն (այսպես է Իսրայելի Աստծո իսկական անունը՝ Եհովա ընթերցվածը թյուրիմացություն է` այն հանգամանքից առաջ եկած, որ հրեաները Աստծո անունը տալ մեղք էին համարում և Աստվածաշնչի մեջ բոլոր այն տեղերը, ուր Յահվե է գրված` Ադոնաի (Տեր իմ) էին կարդում, դնելով սրա ձայնավորները «Յահվե» բառի վրա) տվել էր, Հայվեն առավ, օրհնյա՜լ լինի Հայվեի անունը: Այս խոսքերից ոչ մեկը չի կարելի ինքն իրեն առանձին վերցնել և կապակցությունից տանել, եթէ չենք ուզում, որ նրանք իրենց ազդեցությունը կորցնեն:

Սակայն դեռ այս չէ բոլորը. ամենաբարձրը դեռ հետո է գալիս: Հին Կտակարանի մնայուն նշանակությունը հիմնվում է այն բանի վրա, որ նրա մեջ է պահպանված խիստ որոշ կերպով աստվածային փրկության նախագիծը և փրկության ճանապարհի էությունը` այն փրկության, որ Նոր Կտակարանի մեջ, հանձին Հիսուս Քրիստոսի, իր վերջն ու կատարումն է գտնում:

Անշուշտ հեթանոսական կրոնների և փիլիսոփայության մեջ էլ հանդես են գալիս բարոյական մեծ լրջություն և կրոնական խոր հասկացողություն, բայց մենք այստեղ փրկության նախագիծ չենք էլ մտածում որոնել:

Իսրայելի կրոնի մեջ մի բան կա, որ բարձր է բոլոր մարդկային տեսություններից և մարդկային մտքով բացատրել չի կարելի` որ բացարձակապես խայտառակում է բոլոր զարգացման տեսությունները: Դա Իսրայելի կրոնի մարգարեությունն է: Կարճ ասելով, եբրայական մարգարեներն ուսումնասիրել` նշանակում է Աստվածային հայտնության էությունը ուսումնասիրել ամենալավ աղբյուրներից. այդ մի կողմ դնել, նշանակում է արհամարհել կրոնական ըմռնման և հավատի հաստատության ամենաէական խթանը: Ով որ Հին Կտակարանի մարգարեությամբ զաղվի, նրա համար այլևս ոչինչ նշանակություն չեն ունենա մյուս գայթակղություն առաջացնող տեղերը և կկորցնեն իրենց հետ մղող ուժը: Այս մարգարեության առաջ ամողջ Հին Կտակարանը ոտի տակ տվող սոցիալ-դեմոկրատներն անգամ կանգ են առնում և հին Իսրայելին խիստ կերպով հանդիմանում, որ իր մարգարեներին և նրանց վարդապետությունը արհամարհել է. այդ վարմունքով նրանք իհարկէ ցույց են տալիս մարգարեության իրավունքն ու արժեքն ընդհանրապես:

Մարգարեների նշանակությունն այն չէ, ինչ որ սովորաար նրանց տրվում է` մի կարողություն նախապես գուշակելու գալիք երևույթները, այլ այն հաստատուն իրականությունը, որ նրանք Աստծո անմիջական գործիքներն ու կենդանի վկաներն են, որի անունից խոսում են` երաշխավորը այն բանի, որ մի կապակցություն կա հավիտենական Աստծո և Իր ընտրյալ գործիչների մեջ: Ինչպե՞ս, դա մի գաղտնիք է և կմնա գաղտնիք: Այսպիսի գաղտնիք է օրինակ մի հոգու ունեցած ազդեցությունը մյուսի վրա. բայց այդ ինչքան էլ անբացատրելի, այնուամենայնիւ իրականություն է և հաստատ իրականություն` նման էլեկտրական կայծի, որ դատարկ օդի միջով էլ կարող է իր նպատակակետին հասնել և ներքին հաղորդակցություն առաջ բերել:

Բայց մի՞թէ մարգարեությունը բացառապես Հին Կտակարանին է պատկանում միայն. մի՞թէ հեթանոսական կրոնները միշտ այդպիսի երևույթներ չեն ունեցել. մի՞թէ հունական և այլ ազգերի տեսանողները, Աստծո ոգուց բռնվածները, բոլորը խաբեբաներ և կեղծավորներ են եղել. մի խոսքով, ինչո՞ւ համար Հին Կտակարանի մարգարեությունը այս բոլոր երևոյթներից տարբեր է նկատվում և ուրոյն կերպով գնահատության արժանանում: - Ճշմարիտ է, որ այլ կրոնների մեջ էլ այդ տեսակ երևոյթներ` արևելքում ընդհանրապես մինչև Մուհամէդ, եղել են. բայց ի°նչ համեմատություն Իսրայելի զարմանալի և անչափ բարձր մարգարեության հետ: Որոշիչ նշանը և գլխավորն այստեղ այն է, որ Հին Կտակարանի մարգարեությունը ծառայում է մի աստվածային փրկության նախագծի (Heilsplan): Ի՜նչ անհեթեթ և անիրագործելի bան կլիներ ընդհակառակն Թերեզիասին կամ Կասսանդրային Զևսի կամ Ապոլլոնի փրկության նախագծի առաջ տանողներ համարելու գաղափարը միայն: Եթէ սրանց թողնենք և անմիջապես Եսայի կամ Երեմիա մարգարեին դառնանք, իսկույն կնկատենք, թէ ի՜նչ մեծ նշանակություն ունի այս մարգարեությունն Իսրայելի կրոնի համար և թէ ինչպե՞ս մինչև այսօր էլ մեզ համար պահպանում է իր նշանակությունը: Մարգարեանալ նշանակում է այստեղ մի նպատակի ծառայել, որից ինքը մարգարեն ոչ մի ուժով խուսափել չի կարող. իզուր և անօգուտ է նրա համար դեպի Արևմուտք փախչել, երբ Աստծո ձայնը դեպի Արևելք է կանչում: Այդպես է սովորեցնում Հովնան մարգարեի փոքրիկ պատմությունը:

«Առյուծը մռնչում է, ո՞վ է որ չի վախենա. Տեր Յահվեն է խոսում` ո՞վ է որ չի մարգարեանա» (Ամովս Գ. 8): Ահա այն ուժը, որ կապած է պահում Իսրայելի մարգարեին իր առաջ դրած նպատակի հետ: Երեմիա մարգարեի տարօրինակ խոստովանությունը (Ի. 7. և այլն) ուղղակի մի բանալի կարելի է համարել, որ պարզում է Հին Կտակարանի մարգարեության էությունը. «Դու ինձ հիմարացրիր, Յահվե, ես թույլ տվի ինձ հիմարացնելու. բռնեցիր ինձ և հաղթահարեցիր, ծանակ եմ դարձել ընդհանուրին, ամենքը ծաղրում են ինձ: Ես մտածեցի - էլ չեմ հիշի նրա անունը և նրա անունից էլ չե՛մ խոսի. բայց դա դարձավ ինչպես մի բորոքած կրակ իմ ներսը, ոսկորներս վառվեցին. ես աշխատեցի դիմանալ, բայց չկարողացա»:

Ավելի ուժեղ և ավելի ազդեցիկ կերպով չէր կարող արտահայտվել մարմնավոր կամքի և Աստվածային հայտնության խոսքի ճնշող ուժի հակառակությունը և ով կարող է հանդգնել պնդելու, որ Երեմիան այս ներքին մարտը միայն հնարել է իրենից, կամ թէ ինքն իրեն խաբել է դրանով:

Այս բոլորից հետո իսկույն կերևա, որ Հին Կտակարանի մարգաեության գլխավոր և հիմնական կետը մեսիական գուշակությունները չեն: Հիրավի մենք Բաբելոնի գերությունից առաջ եղած մարգարեների մեջ համարյա ամենևին չենք պատահում մեսիական գուշակության, և հիմնական գիծն այդ չէ առնվազն: Ի հարկէ այնտեղ էլ կան մի քանի մխիթարական խոսքեր` մեսիական նշանակությամբ, բայց ամենագլխավորն է` մի կողմից մեղքի ծանրությունը, որը ժողովրդի հանցանքների շնորհիվ ավելի և ավելի է մեծանում և որի նկատմամբ պակասում է ժողովրդի ինքնագիտակցությունը, մյուս կողմից` մի այլ փրկության, քան Աստծո կողմից եկածի, անհնարին լինելը. այս երկու գիտակցությունը զարթեցնել և անոնց սնունդ տալ, ահա մարգարեների սուրբ նախանձախնդրության նպատակը: Սրանք են այն հաստատուն սյուները, որոնց վրա ապա հիմնվում է նաև Նոր Կտակարանի քարոզը: Ապաշխարության հորդորը բերանին է հանդես գալիս Յովհաննես Մկրտիչը իր քարոզով. փրկչի քարոզն անգամ դրանով է սկսվում. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտ է»:

Այն հանգամանքը, որ Քրիստոսի քարոզն ևս սկսվում է մարգարեների քարոզի հիմնական կետից, ցույց է տալիս պարզ, որ Քրիստոսի մեջ հայտնագործված Աստվածը այն Աստվածն է, որ մի ժամանակ Իսրայելի մեջ մարգարեների միջոցով խոսել է: Նա կատարելագործում է միության այն կապը, որ Հին Կտակարանի մեջ սկսված էր: Տիրոջ այս վկայությամբ Հին ու Նոր Կտակարանները կապվում են միմյանց հետ անբաժան կերպով: Եւ հիրավի՛, ոչ ոք չի կարող Նոր Կտակարանը ճշմարտապես հասկանալ, եթէ լավ ծանոթ չէ Հին Կտակարանին: Իսկ Հին Կտակարանի այս անհրաժեշտությունն արդեն ամենալավ ապացույցն է նրա մնայուն նշանակության: Սակայն եթէ մենք կամենում ենք, որ Հին Կտակարանն ամենևին չկորցնի իր նշանակությունը, պետք է մի կողմ թողնենք անցանելին ու փոփոխականը նրա մեջ և եռանդ գործ դնենք անփոփոխն ու մնայունը ավելի ևս բարձրացնելու` թէ Եկեղեցում և թէ Դպրոցում (այս հոդվածը քաղում ենք Բազելի համալսարանի աստվածաբանության անվանի ուսուցչապետ Ալֆրեդ Բերթոլետ-ի հոդվածից և որ իր կողմից հյուսվածք է Օլդեներգի նշանավոր գրվածքից և այլ հայտնի գրքերից):

Աղբյուր՝ Պատմական Աստվածաբանություն