Այսպէս է ասում Տէրը. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյսը տեսնի: Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կլինի» (Ղուկասի 11:33-34)

Խորեն Պալյան. Հայրիկ հայրիկ

Խրիմեան Հայրիկին

Հայրի՛կ, Հայրի՛կ, քո հայրենիք
Վասպուրական մեր աշխարհ,
Վարդի փոխան քեզ փուշ բերաւ,
Ցաւերդ դառան բիւր հազար։

Մայիսն եկաւ սոխակներով,
Վարդի թփիկ որոնեց,
Փոխան թփի փշեր գտաւ,
Լալահառաչ ձայն հանեց։

Հայրիկն ասաց՝«Իմ հայրենեաց
Փուշն անուշ է քան զվարդ,
Եւ այն փշոց մէջը դարձեալ
Կ՚որոնեմ ես սիրուն վարդ։

«Այն սայրասուր փշերն ամէն,
Փունջ կապեցէք շար ի շար
Թողէք գլխիս պսակ կապեն
Որուն ճակատս է յօժար»։