Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Մատթեոս Զարիֆյան․ Ճերմակ գիշեր

Ծո՜վը։ Հանդարտ՝ ինչպես մարմանդ մը ձյունե։
Երկինք մը՝ որ տժգույն է,
Մըտածում ես ու հավատքիս ավիլի
Հոգիս, միշտ
Թեև անվիշտ,
Բայց և լի՜
Մութ ըղձանքովն անկարելի համբույրին
Աստվածուհվո մը աչքին...

Ծո՜վը։ Նըման մեոնսղ որբուկ մանուկեն.
Երկինք մ’ուրկե աստղերն հոգնած. կը թափին:
Գիշեր է։
Հոգիս գըրկած՝
- Ինչպե՞ս, ինչպե՞ս, Տէ՛ր Աստված -
Անցնիմ այսքան վիհերե...

Բայց ի՜նչ ճերմակ, բայց ի՞նչ ուրախ գիշեր է.
Կարծես իրա՛վ Աստված մ’ըլլար՝
Որ մարդերուն ցավին համար
Քրքըջա՜ր...
Լելակի բույր մը վարեն,
Ու նորե՛ն, ու նորե՛ն,
Վախկոտ, հևքոտ հոգիես դուրս կը նային
Կապույտ աչքերն Երազին...

Ա՛հ, կը ներե՞
- Այնպե՜ս ճերմակ, այնպե՜ս ուրախ գիշեր է-
Ճակատագիրն արդյոք ինծի այս գիշեր...

Սրտիս վրա, հույսի տեղ՝ սև՛, սև փուշեր...