Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ» (Եսայի 45:10)

Քրիտոսի առաջին աշակերտը` Անդրեաս Նախակոչ

Քրիտոսի առաջին աշակերտը, ում պատճառով բավականին մեծ վեճեր եղան Ռուս Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև, ծնվել է Գալիլիայի Բեթսաիդա քաղաքում: Տեղացի շատ բնակիչների պես զբաղվում էր ձկնորսությամբ: Նա դեռ վաղ տարիքից նվիրել էր իրեն Աստծո փառաբանության գործին, և երբ քարոզիչ Հովհաննես Մկրտչի մասին լուրը հասնում է նրան, երիտասարդը որոշում է թողնել տունն ու հետևել Հովհաննեսին: Անդրեասը դարձավ նրա աշակերտը: Նա սրբի հետ էր, երբ Հովհաննեսը մկրտեց Քրիտոսին: Ապա, թողնելով Հովհաննեսին, գնաց Քրիստոսի հետևից:

Անդրեասը որոշ ժամանակով վերադառնում է տուն ու շարունակում է կրկին զբաղվել ձկնորսությամբ: Շուտով Քրիստոս կանչում է նրան և այս անգամ Անդրեասի հետ գնում է նաև նրա ավագ եղբայրը` Պետրոս առաքյալը:
Սուրբ Անդրեասը Քրիստոսի առաջին աշակերտն էր, ինչի համար նրան անվանեցին Նախակոչ:

Սուրբը Հիսուսի ամենամտերիմ աշակերտներից էր, նա այն 4 առաքյալներից մեկն էր, ում Հիսուս Ձիթենյանց լեռան վրա բացեց աշխարհի վախճանի նախանշանները (Մկ. 13:3 ):

Այդ նա էր, որ մատնանշեց այն տղային, ով ուներ «հինգ գարեհաց և երկու ձուկ» (Հովհ. 6:8-9), ինչպես նաև ցույց տվեց Փրկչին այն հույներին (որոշ բնագրերում նշվում է` հայեր, որոնք ըստ ավանդության Եդեսիայի հայոց Աբգար թագավորի սուրհանդակներն էին), որոնք եկել էին Երուսաղեմ իրական Աստծուն տեսնելու և երկրպագելու համար (Հովհ.12:20-22):

Քրիստոսի մահից հետո առաքյալը եղավ Նրա Հարության և Համբարձման ականատեսը: Իսկ Պենտեկոստեի օրը, ինչպես մյուս բոլոր առաքյալների, այնպես էլ նրա վրա իջավ Սուրբ Հոգին:

Վիճակահանությամբ Անդրեասին բաժին է ընկնում քարոզել Փոքր Ասիայում, Մակեդոնիայում, Սկյութիայում, Սև ծովյան շրջաններում:

Նա համարվում է Բյուզանդիայի քրիստոնեական Եկեղեցու հիմնադիրը:

Ինչպես բոլոր առաքյալները, Անդրեասը նույնպես շատ է հալածվել: Նրան ծեծել են, դուրս արել քաղաքներից, բայց նա շարունակում էր իր ճանապարհը:

Լեգենդի համաձայն, նա 12-ից միակն էր, ով հասավ սլավոնական երկիր, այդ պատճառով մինչ այսօր համարվում է ռուս ժողովրդի կարևորագույն սրբերից մեկը: Սակայն, բոլորը չէ, որ հավատում են որ Անդրեասը հասել է սլավոնական տարածքներ: Ոմանք կարծում են, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին տարածեց Անդրեասի մասին լեգենդը, որ հակադրի նրան Պետրոս առաքյալին: Քանի որ Անդրեասը Պետրոսի ավագ եղբայրն էր և Քրիստոսի առաջին աշակերտը, ինչն ընդգծում է Ռուս Ուղղափառ Եկեղեցու գերազանցությունը:

Բաթրասը վերջին քաղաքն էր, որտեղ Անդրեասը քարոզեց ու դաժան մահվան դաապարտվեց` X-ի ձև ունեցող խաչի վրա: Որպեսզի երկարատև լինեին մեռնողի տանջանքները, նրա թևերն ու որքերը մեխելու փոխարեն կապեցին խաչից: Բայց Անդրեասը նույնիսկ խաչի վրա շարունակում է քարոզել: Հանկարծ երկնքից լույս է վառվում, լուսավորելով խաչվածին, լույսի անհետանալուց հետո առաքյալը մահանում է:

Կոնստանտին Մեծ կայսեր օրոք, 357 թ.-ին սուրբ Անդրեասի մասունքները տեղափոխվեցին Կոնստանտինոպոլիս և թաղվեցին Սուրբ Առաքյալների եկեղեցում: 1208 թ-ին Անդրեասի մասունքները տեղափոխվեցին Իտալիա և դրվեցին Ամալֆիի մայր տաճարում, իսկ 1458 թ-ին սրբի մասրունքները տեղափոխեցին Հռոմի Սուրբ Պետրոս տաճար:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Անդրեասի տոնը 12 առաքյալների հետ և տարեվերջին` Հիսնակի պահքի բարեկենդանին նախորդող շաբաթ օրը` Փիլիպոս առաքյալի հիշատակի օ

Էմմա Ադամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
Աղբուր՝ Holytrinity.am