Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Եկե՛ք չարդարանանք. Հովհան Ոսկեբերան

Եկեք չարդարանանք` ասելով, թե աղոթելը հեշտ չէ այն մարդուն, ով թաղված է առօրյա գործերում և շրջակայքում մոտիկ աղոթատուն չի գտնում:

Որտեղ էլ լինես` դու կարող ես ունենալ սեփական աղոթասեղան, դա ոչ մեծ տեղ է պահանջում, ոչ էլ երկար ժամանակ: Թեպետև դու ծնկի չես գալիս, կուրծք չես ծեծում, ձեռքերդ երկինք չես կարկառում, այլ լոկ ջերմ հոգիդ ես ցուցանում, ապա դրանով իսկ կատարում ես այն, ինչ անհրաժեշտ է աղոթքին:

Չէ՞ որ կարելի է, ի վերջո, փողոց դուրս գալ և մեն-մենակ քայլելով` ջերմագին աղոթել: Կարելի է և նստել արհեստանոցում, կոշիկ կարել, սակայն հոգին բացել Տիրոջ առջև: Կարելի է և’ ծառայելիս, և’ առևտուր անելիս ներքև կամ վերև բարձրանալ-իջնելիս, խոհանոցում գործ անելիս, երբ անհնար է եկեղեցի գնալը, անկեղծ և ջերմագին աղոթել:

Աստված չի խորշում տեղից, այլ միայն մեկ պահանջ ունի`բորբոք սիրտ և կենտրոնացած հոգի:

Հովհան Ոսկեբերան