Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Զենք առե՛ք, զենք դարձեք…

«Մի՛ վհատվեք, Ավետարանի որդիներ: Ժողովուրդ հայոց, հույսով սպառազինվիր և քաջալերվիր, երկու հազար տարի է, որ միշտ ջախջախվում, բայց չես մեռնում: Պարսիկը, Հույնը, Արաբը և Կովկասյան բարբարոս ազգերը միշտ արշավեցին ու քանդեցին քո հայրենիքը, բայց դու անվնաս ու անբիծ՝ հույսը չկորցնող մի ոգի ունես, որով ապրում ես ու կաս մինչև այսօր»:

«Ժողովո´ւրդ հայոց, անշուշտ, լավ հասկացաք, թե զենքն ի՛նչ կարող է գործել և գործում է: Ուրեմն, սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, գավառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինեք, ձեր բարեկամներին և ազգականններին իբրև պարգև մեկ-մեկ զենք տարե´ք, զենք առե´ք և դարձյալ զենք…»:

Խրիմյան Հայրիկ

Աղբյուր՝ Qahana.am