Այսպէս է ասում Տէրը. «Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը. քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ,նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ» (Առակներ 3:15)

Հայրիկ Մուրադյան. Աշնան Գիշեր

Էս գիշեր, աշնան գիշեր
Շաղն իջել զգետին նխշեր,
Առնոսա նախշուն հավքեր
Յարիս հետ քուն են մտել:

Իմ յարոջ կապա կարեք
Արևից էրեսն արեք
Լուսնակից աստառ ձևեք
Աստղերից կոճակ շարեք։

Բեդավին նալն ինչ կանի,
Խորոտին խալն ինչ կանի,
Թե յարիկ սրտովն էլնի
Ախշըրքի մալն ինչ կանի:

Իմ յարոջ կապա կարեք
Արևից էրեսն արեք
Լուսնակից աստառ ձևեք
Աստղերից կոճակ շարեք

Ջրի կերթա դարեկով,
Սիրտս կէրես կրակով:
Թևիկս կարմունջ անեմ,
Քեզ վրով մեր տուն տանեմ:

Իմ յարոջ կապա կարեք,
Արևից էրեսն արեք
Լուսնակից աստառ ձևեք,
Աստղերից կոճակ շարեք։