Հրաչյա Ներսիսյան. Կենսագրություն
Մեր ԱզգըՀրաչյա Ներսեսի Ներսիսյան (նոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1895, Իզմիթ, Թուրքիա և Պարտիզակ (Կոջաելի), Թուրքիա - նոյեմբերի 6, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, երկրորդ աստիճանի ստալինյան մրցանակի դափնեկիր (1941), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956):
Կենսագրություն
Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895 թվականին, Կոստանդնուպոլսին մոտ գտնվող Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։ Հայրը՝ Ներսեսը, փոքր ընտանիքի տեր արհեստավոր մարդ, կարողանում է միակ որդուն ուսման տալ։ Հրաչյան սովորում է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում, բայց չի ավարտում դրանցից ոչ մեկը։ Այս անկանոն կրթությունն ապագա դերասանին տալիս է լեզուների իմացություն, ֆրանսիական և անգլիական հեղինակների երկերը բնագրով կարդալու հնարավորություն։
Արվեստասեր Գրիգոր պապի (մորաքրոջ ամուսնու) տանը լինում էին գրողներ ու արվեստի մարդիկ։ Շատ հաճախ՝ Դանիել Վարուժանը։ Պատանի Հրաչյան նրանց զրույցների մշտական ունկնդիրն էր։ Նրան վիճակվում է լսել Կոմիտասին իրենց իսկ տանը, ուր ապրել էր մեծ երաժիշտը, ծանոթանալ նրա հետ։
Քսանամյա Հրաչյան թատրոնից նույնքան հեռու էր, որքան դրանից առաջ, թեև Կոստանդնուպոլսի Պտիշան թատրոնում մի քանի անգամ, ընկերոջ հրավերով, մասնակցում է Պենկլյան օպերետային խմբի թուրքերեն ներկայացումներին։
1915 թվականին Հրաչյան զինակոչվում է թուրքական բանակ իբրև թարգմանիչ, նույն թվականի ապրիլին էլ սկսվում է Մեծ եղեռնը։ Երեք տարի իբրև տաճկական զինվոր, պաշտոնով թարգմանիչ, Մերձավոր Արևելքի և Միջագետքի երկրներում թափառող երիտասարդն իր մեջ կրում էր այդ խորին վիշտը։ Արհավիրքների քաոսը զգայուն երիտասարդի շփոթ ներաշխարհում խախտում է ամեն ինչ, հերքում քաղաքակրթության և մարդկային բարոյականության ամեն մի պատկերացում։ Հրաչյան ապշահար 1918 թվականին կրկին հայտնվում է Կոստանդնուպոլսում։
Ամեն ինչ, որ անում է երիտասարդը իր համար այնքան անհեռանկար միջավայրում, անում է ակամա, առանց որևէ նպատակի։ Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։ Նույն թվականին Մկրտիչ Ջանանը կազմակերպում է հայ դրամատիկական ընկերություն և Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին, մեծամասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին, մասնակցում է նաև Հրաչյան։ Հենց այստեղ էլ, 1919 թվականին, «Ձայնը հնչեց» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է Օվի Սևումյանին, ով Կոստանդնուպոլիս էր եկել երիտասարդ ուժեր հավաքելու և Կովկաս տանելու նպատակով։ Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց հաջորդ իսկ տարին Սևումյանը վախճանվում է։ Հայ թատրոնը կորցնում է իր ամենաառաջադեմ գործչին, Հրաչյան՝ ուսուցչին ու խորհրդատուին։ Հետո էլ նա խաղում է տարբեր ներկայացումներում, որ բեմադրվում են Վահրամ Փափազյանի և Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ։
1922 թվականին Վահրամ Փափազյանը Հրաչյային, Մկրտիչ Ջանանին և մի քանի այլ դերասանների ուղարկում է Կովկաս։ Մի որոշ ժամանակ նրանք շրջագայեցին Բաթումում և ուրիշ հայաշատ քաղաքներում, ապա առանց Հրաչյայի մեկնեցին Երևան և միացան Առաջին պետթատրոնի կազմին։ Հրաչյա Ներսիսյանը նրանց միացավ մեկ տարի անց։
1923 թվականից նա ընդմիշտ դառնում է Երևան քաղաքի բնակիչը, հայկական առաջին թատրոնի դերասանը։
Հրաչյա Ներսիսյանն ունեցել է մեկ որդի՝ Լևոն Ներսիսյանն, ով գրականագետ է և դոցենտ:
Դերասանական կյանք
Առաջին տասնամյակում դերասանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կոմիկական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար ու բարի, և՛ հերոսական ու սովորական կերպարներ։
Հաջորդ տասնամյակում Ներսիսյանի՝ արդեն հասուն վարպետի, դերերի թիվը նվազում է, բնույթը՝ փոխվում։ Պատճառը և՛ այն է, որ գնալով առհասարակ նվազում է տարեկան բեմադրությունների թիվը, և՛ այն, որ պիեսների գաղափարակիր հերոսների մեջ ներքի պայքարը դառնում է աննշան ու անէական։
Հայրենական պատերազմից հետո էլ միմյանցից շատ տարբեր դերեր վիճակվեցին Ներսիսյանին և թատրոնում և կինոյում։ 1925 թվականից ի վեր, երբ հայկական առաջին կինոյում՝ «Նամուսում» խաղաց Ռուստամի դերը, մինչը կյանքի վերջը, երբ 1961 թվականին «Տժվժիկ» ֆիլմում խաղաց Ներսես աղբարի դերը, Ներսիսյանը պահպանեց հայկական կինոարվեստի առաջին դերասանի պատիվը, որովհետև պահպանեց բեմի ու էկրանի համար հավասար հաջողությամբ խաղալու հազվագյուտ կարողությունը։
Ետպատերազմյան տարիներին էլ նրա խաղացանկը եղավ շատ բազմազան։ Բեմադրությունների գլխավոր դերերի կողքին՝ համեմատաբար փոքր դերեր, որոնցից մի քանիսը դարձան դերասանական արվեստի երևելի նմուշներ։
Դերասանը խաղաց նաև Լիր արքա, բայց այդ խաղը, որի մեջ քիչ չէին ներսիսյանական փայլատակումները, չունեցավ սպասված հաջողությունը։
1961 թվականին Մեք-Գրեգորի («Իմ սիրտը լեռներում է») կերպարանքով ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին[3]:
Հրաչյա Ներսիսյանի հուշատախտակը Երևանում
Թատրոն
Հրաչյա Ներսիսյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
Դոն Կիխոտ՝ «Ազատագրված Դոն Կիխոտ», 1954 թվական
Համլետ՝ «Համլետ», 1925 թվական
Կիպար՝ «Պաղտասար աղբար», 1927 թվական
Վլադիմիր՝ «Բուքը», 1927 թվական
Կոշկին՝ «Լյուբով Յարովայա», 1927 թվական
Եֆրայիմ Կաբոտ՝ «Սերը ծփիների տակ», 1928 թվական
Բերսենև՝ «Բեկում», 1928 թվական
Ժադով՝ «Եկամտավոր պաշտոն», 1929 թվական
Մելիք աղա՝ «Օղակում», 1930 թվական
Բորոդին՝ «Ահը», 1932 թվական
Վերինա, Համլետ՝ «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում», 1926 թվական
Օթելլո՝ «Օթելլո», 1940 թվական
Գևորգ Մարզպետունի՝ «Գևորգ Մարզպետունի»
Սաֆոնով՝ «Ռուս մարդիկ»
Մորֆի՝ «Ռուսական հարց»
Շտեֆան՝ «Սերը լուսաբացին»
Նավասարդ՝ «Կարմիր մանյակ»
Գոլովին՝ «Իլյա Գոլովին»
Պահլավունի՝ «Անհանգիստ մարդիկ»
Արթին պապ՝ «Նույն հարկի տակ»
Լիր արքա՝ «Լիր արքա»
Անհայտ՝ «Դիմակահանդես», 1949 թվական
Պրոտասով՝ «Կենդանի դիակ», 1951 թվական
Պաղտասար աղբար՝ «Պաղտասար աղբար», 1954 թվական
Մեք-Գրեգոր՝ «Իմ սիրտը լեռներորում է», 1961 թվական
Լանդեցկի՝ «Երբ աքաղաղները կանչում են», 1930 թվական
Հարտեր՝ «Տեմպ»
Պլատոն Կրեչետ՝ «Պլատոն Կրեչետ»
Մալկո՝ «Հեռավորը»
Կինո
Հրաչյա Ներսիսյանը «Պեպո» կինոնկարում (հայկական նամականիշ, 2011)
Ռուստամ՝ «Նամուս», 1925 թվական
Սայդո «Զարե», 1926 թվական
Բենոյան «Երկու գիշեր, 1932
Ջալալ «Քրդեր-Եզդիներ, 1932
Համբո՝ «Գիքոր», 1934 թվական
Պեպո՝ «Պեպո», 1935 թվական
Հակոբյան՝ «Զանգեզուր», 1938 թվական
Դավիթ Բեկ՝ «Դավիթ Բեկ», 1944 թվական
Էլիզբարով՝ «Պատվի համար», 1956 թվական
Վարունց՝ «Առաջին սիրո երգը», 1958 թվական
Ղամբարյան՝ «Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թվական
Ներսես աղբար՝ «Տժվժիկ», 1961 թվական
Արթին պապ՝ «Լուսաբացից առաջ», 1961 թվական
Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի