Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Հովհաննես Հովհաննիսյան. Որպես հաղթանդամ մի ծերուկ հսկա

Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը

* * *

Որպես հաղթանդամ մի ծերուկ հսկա,
Կախված է ժայռը ջրերի վրա.
Ալիքը կայտառ գնում են գալիս
Եվ ժայռին սիրո համբույր են տալիս։
Խաղում են անհոգ ալիքը գետի,
Ցուցնում են գոկած պատկերն արևի,
Եվ որպես մանուկ ժպիտն երեսին,
Մեղմիկ շշունջով խոսում են ժայռին։

«Լսի՛ր, ծերունի՛, ինչո՞ւ ճակատիդ
Սև կնճիռները չեն տալիս դեմքիդ
Մի օր խնդության շողով ցոլանալ -
Ողջը փոխվում է, դու նույն ես դարձյալ։

«Ազատ լեռների ազատ զավակներ»
Մենք քեզ բերել ենք անթիվ գոհարներ.
Երկնքի դստեր - վարդի լեռնասուն
Կը ցողենք կուրծքիդ անուշհոտություն։

«Մենք երանավետ քնքուշ նվագով
Կըկոչենք խորքից ձկներն երամով
Եվ ոսկեզօծված գարնան արևից
Քեզ մեր զվարթ պարին զանենք խնդակից։

«Եվ քո ականջին միշտ սիրո երգեր
Մենք արշալույսից կասենք մինչ աստղեր,
Եվ քեզ կըփարենք և քո ծեր կուրծքին
Մենք հանգչել կըտանք մեր քադցըր կրքին...»

Ալիքը կայտառ գնում են, գալիս,
Սև ժայռը նախկին յուր վիշտն է լալիս...
Խաղում են ալիք, ուրախ կարկաչում -
Նա կրկին անշարժ, նա կրկին տրտում...

1804