Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Հենրիկ Սիրավյան․ Կենսագրություն

Հենրիկ Նիկոլայի Սիրավյան (Սիրավ, 1928, դեկտեմբերի 18, Երևան - 2001, մարտի 16, Երևան), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։

Նկարիչներ Դավիթ, Գագիկ և Նունե Սիրավյանների հայրն է։

Կենսագրություն

1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը

1954 թվականին՝ Երևանի Գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչության բաժինը

1954 թվականից հանրապետական, անդրկովկասյան, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից (Պորտուգալիա, Դանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա)

1954-1955 թթ. Լիդիա Դուռնովոյի գլխավորությամբ նկարիչների խմբի հետ մասնակցել է Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին

1956 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ

1958-1965 թթ. աշխատել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում, նրա էսքիզներով իրականացրել «Հայաստան» ապակե նկարը (1965), Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահի «Հայաստան» պաննոն (1966), Հայֆիլհարմոնիայի Փոքր դահլիճի ճեմասրահում՝ «Հայաստան» եռամաս վիտրաժը:

«Հայ ժողովրդական երգի տոն, ծաղկի տոն», Հայաստանի երաժշտական ընկերության ճեմասրահ, որմնանկար՝ նվիրված արևմտահայության հիշատակին, 1984-1987 թթ., տեմպերա, 330 x 1350 սմ

1962 թ. արժանացել է մրցանակի համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում (Մոսկվա) Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարների համար

1962 թ. մասնակցել է «Հինգի ցուցահանդեսին» (Արփենիկ Ղափանցյան, Լավինա Բաժբեուկ-Մելիքյան, Ալ. Գրիգորյան, Մինաս Ավետիսյան և Հենրիկ Սիրավյան)

1966 թ. ուղեկցել է Մարտիրոս Սարյանին Բուխարեստ (Ռումինիա) Մարտիրոս Սարյանի անհատական ցուցահանդեսի կապակցությամբ (45 օր)

1967 թ. նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ կատարել է «Հայաստան» պաննոն Դամասկոսի միջազգային տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար

1968 թ. Պաննո Բրազիլիայի (Ռիո դե Ժանեյրո) տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար

1969 թ. արժանացել է մրցանակի «Պիոներ» մանկական ամսագրի լավագույն նկարչական ձևավորման համար

1969 թ. Էջմիածնի Կոմիտասի թանգարանի (Գևորգյան ճեմարան) գմբեթի նկարչական ձևավորումը (կազմված է 8 մասից) նկարիչներ Հակոբ Հակոբյան]]ի և Ա. Մելքոնյանի հետ

1970 թ. կատարել է Հրազդանի շրջանի Քաղսի գյուղի Մշակույթի տանը «Աղբյուրի մոտ»(2 x 12 մ) և «Որս»(4 x 7 մ) որմնանկարները

1973 թ. «Հայաստան» եռապատկեր որմնանկարը Հայաստանի գրողների միության նախագահության ճեմասրահում

1974 թ. ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը Նիգերիայի Լագոս քաղաքում

1975 թ. մասնակցել է հինգ նկարիչների ցուցահանդեսի Չեխոսլովակիայի Պրահա քաղաքում

1975 թ. «Բջնիի անցյալը և ներկան»որմնանկարը Բջնիի Մշակույթի ակումբում (4x40 մ)

1976 թ. ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում

1977 թ. ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում (պաննո 2x62մ)

1977 թ. Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում

1978 թ. Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի պատվոգիր

1979 թ. ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի ձևավորումը Հարավսլավիայի Զագրեբ քաղաքի միջազգային տոնավաճառում

1981 թ. «Դավիթ Բեկ» օպերայի ձևավորումը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի նորաբաց եռամաս բեմի համար

1981 թ. Հայաստանի տաղավարի ձևավորումը «Էքսպո-81»միջազգային ցուցահանդեսում Կանադայի Մոնրեալ քաղաքում

1982 թ. միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի ձևավորումը Հնդկաստանի Դելի քաղաքում: Ստացել է ոսկե մեդալ լավագույն ձևավորման համար

1982 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ ԱԱՊ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական շքանշանով

1984 թ. ԽՍՀՄ տաղավարի հայկական բաժնի ձևավորումը Իսպանիայի Բարսելոնա քաղաքի միջազգային տոնավաճառում, որի համար արժանացել է Բարսելոնայի քաղաքապետարանի «Գեղեցկության աստվածուհի»մրցանակին

1984-1987 թթ. «Հայկական երգ» որմնանկարը (3.3 x 15.5 մ) Հայաստանի երգչախմբային ընկերության ճեմասրահում

1985 թ. արժանացել է առաջին մրցանակի «Երևանը և երևանցիները» ցուցահանդեսում

1985 թ. Եղեգնաձոր քաղաքի ձևավորումը Գլաձորի Համալսարանի 700-ամյակի առթիվ

1986 թ. ԽՍՀՄ միջազգային ցուցահանդեսի Հայաստանի բաժնի ձևավորումը (4 x 16 մ) Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ Գրան Պրի լավագույն ձևավորման համար

1986 թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով

1993 թ. անհատական ցուցահանդես Երևանում` Նկարչի տանը

Ստեղծագործություններ

Գարուն, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

«Վիլյամ Սարոյան», Վանաձորի կերպարվեստի թանգարան

Հենրիկ Սիրավյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին։ Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը գյուղական, ճարտարապետական, լիրիկական կտավներ են, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները` այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ։ Կատարել է մի շարք մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքներ՝

Կոմիտասի թանգարանի գմբեթի ձևավորումը (Էջմիածնի հոգևոր սեմինարիա)՝ նկարիչներ Հակոբ Հակոբյանի և Ա. Մելքոնյանի հետ համատեղ

«Որս» որմնանկարները՝ Հրազդանի Քաղսի գյուղի մշակույթի պալատում

«Հայաստան» եռապատկեր պաննոն՝ Հայաստանի գրողների տան նախագահության ճեմասրահում

«Բջնիի անցյալն ու ներկան» որմնանկարը՝ Բջնիի մշակույթի պալատի ճեմասրահում

Գլաձորի համալսարանի 700-ամյակի առթիվ Եղեգնաձոր քաղաքի ձևավորումը

«Հայկական երգ» որմնանկարը Հայաստանի Երգչախմբային ընկերության ճեմասրահում

«Անի քաղաքը»

«Վիլյամ Սարոյան»

«Շորժայի ժայռերը»

«Գրիգոր Լուսավորչի տեսիլքը»

«Զանգեզուր»

«Բջնիի տաճարը. 11-րդ դար», 1957

«Կոմիտաս» (Էսքիզ եռապատկերի համար), 1961

«Ուսանողուհի Ժաննա Հակոբյանի դիմանկարը», 1962

«Մարտիրոս Սարյան», 1963

«Առավոտը Զանգեզուրում», 1963

«Գառնիի սարը», 1966

«Առնո Բաբաջանյան», 1966

«Ծաղկեպսակ» (Կոմիտասը և Հովհաննես Թումանյանը), 1969

«Զանգեզուրի լեռներ», 1969

«Ինքնադիմանկար», 1969

«Հոռոմոսի վանքը», 1970

«Ձմեռ. Երևան», 1971

«Աղբյուրի մոտ»

«Էջմիածնի Մայր Տաճար. Տրդատի դուռը, 1973

«Գեղարդ», 1973

«Պրահայի գարուն. Կոմիտասի անվան քառյակը Էդգար Հովհաննիսյանի հետ», 1980

«Սարոյանը Ահնիձորում», 1982

«Հայ ժողովրդական երգի տոն, ծաղկի տոն», 1984-1987

«Հրանտ Մաթևոսյան», 1987

«Հասմիկ Պապյան», 1989

«Երանոս սարը», 1990

«Թուփը», 1991

«Ժայռեր», 1992

Շուշին ազատագրված, 1992

«Սերգեյ Փարաջանով», 1995

«Հնադարյան թթենի, Դալմայի այգիներ», 1995

«Աղբյուրի մոտ, Կոմիտաս», 1998

Ձևավորել Է՝

Հայաստանի առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսները Բարսելոնում, Մոնրեալում, Դելիում և այլուր (1974-1986)

Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկե օպերան (1981, Երևանի օպերայի և բալետի թատրոն)

1967 թվականից միջազգային ցուցահանդես-տոնավաճառներում ձևավորել է հայկական տաղավարները (Դամասկոս, 1967, Ռիո դե Ժանեյրո, 1968, Լագոս, 1974, Բուենոս Այրես, 1976, Լոս Անջելես, 1977, Զագրեբ, 1979, Էքսպո-81, Մոնրեալ, Դելի, 1982, ոսկե շքանշան լավագույն ձևավորման համար, Բարսելոն, 1984, «Գեղեցկության աստվածուհի» մրցանակ, Փարիզ, 1986, Գրան պրի)

1962 թվականին Երևանում մասնակցել է «Հինգի» ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան)։

Սիրավյանի արվեստին բնորոշ են պատկերի պայմանական ընդհանրացումը, նուրբ քնարականությունը, գուներանգների և կոմպոզիցիայի ներդաշնակումն ու կերպարների վառ արտահայտչականությունը։

Հենրիկ Սիրավայանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների մասնավոր հավաքածուներում։

Պարգևներ

1962 թվականից Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունը նշանավորվել է տարբեր պարգևներով ու մրցանակներով։

Համամիութենական երիտասարդական ցուցահանդեսի մրցանակ, Մոսկվա, 1962

Մանկական ամսագրի լավագույն նկարազարդման համար մրցանակ, 1969, «Պիոներ», Երևան

Գերագույն խորհրդի պատվոգիր, 1978

Հոբելյանական շքանշան ԽՍՀՄ առևտրա-արդյունաբերական պալատի 50-ամյակի առթիվ, 1982

«Երևան և երևանցիներ» ցուցահանդեսում առաջին մրցանակ, 1985

«Ժողովուրդների բարեկամության» շքանշան, 1986

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1977

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ

1993 Նկարիչների տուն, Երևան

2003 Նկարիչների տուն, Երևան (հետմահու ցուցահանդես)

2009 Նկարիչների տուն, Երևան (հետմահու ցուցահանդես)

2013 Հայաստանի ազգային պատկերասրահ (հետմահու ցուցահանդես)

2016 Սարգիս Մուրադյան պատկերասրահ (հետմահու ցուցահանդես)

2018 Մարտիրոս Սարյանի տուն թանգարան, «Իմ աղոթքը Հայաստանի մասին» ցուցահանդես՝ նվիրված Հենրիկ Սիրավյանի 90-ամյակին (հետմահու ցուցահանդես)

Հենրիկ Սիրավյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմ
Պատրաստվել է 2008-2009 թվերին
Հեղինակ՝ Անահիտ Թադևոսյան
Ռեժիսոր՝ Արփինե Տատինցյան
Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն 2009