Արմեն Աթայան․ Կենսագրություն
Մեր ԱզգըԱրմեն Արշակի Աթայան (մայիսի 21, 1922, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ), հայ նկարիչ։
Հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանի որդին է, Ռաֆայել և Ռոբերտ Աթայանների եղբայրը։
Կենսագրություն
1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը։
1954 թվականից ստեղծագործել է Կիևում, 1965 թվականից՝ Երևանում, դասավանդել ԵԳԻ-ում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-1945):
Ստեղծագործություններ
Հեղինակ է բնանկարների, դիմանկարների և նատյուրմորտների, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը։
Գործերից են՝
«Ամպամած օր. Սևան» (1953)։
«Աշունը Հայաստանի լեռներում» (1956)։
«Առագաստներ» (1963)։
«Ամառային հովիկ» (1965, մասնավոր հավաքածու, Լոնդոն)։
«Ձեռագործ անող կինը» (1972):
«Ձեռագործուհին» (1973, Հայաստանի ազգային պատկերասրահ)։
«Ձմեռ» (2003)։
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում (1963, 1964, 1965), Երևանում (1968)։
Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի