Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ… Խորեն Տեր-Հարության

Ամերիկահայ Նկարիչ- քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի (ծնվել է Խարբերդում, 1909 թ.) ստեղծագործությունների առանցքային թեմաներն են՝ ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ։ Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատվել է արվեստի քննադատների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում, արժանացել է տասնյակ մրցանակների։

Արվեստագետն առաջին անգամ Հայաստան է այցելել 1970 թվականին: 1971-ին նա ներկայացել է անհատական ցուցահանդեսով, որը բացվել թ Երևանի Նկարչի տանը, և սիրելի դարձել երևանյան հանրությանը իր հայրենաշունչ կերտվածքներով:
1983 թվականին Խորեն Տեր-Հարությանն իր ստեղծագործությունները տեղափոխել է Հայաստան` թվով 89 քանդակ և 100-ից ավելի գծանկար ու գեղանկար: Նրա անհատական ցուցահանդեսը բացվել է Հայաստանի Պետական պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում: Այս բոլոր գործերը նա նվիրել է Հայաստանի Պետական պատկերասրահին, իսկ 1994-ին Էջմիածնի մասնաճյուղում բացվել է Տեր-Հարությանի ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը:

Տեր-Հարությանը ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզներում, բայց առավել արդյունավետ և բեղմնավոր ոլորտը քանդակագործությունն էր, որտեղ դրսևորվեց արձանագործի իր հզոր ներուժը:

Ինչպես շատ արվեստագետների, որոնք օրգանական կապի մեջ էին ժամանակի և միջավայրի հետ, Խորեն Տեր-Հարությանի արվեստում ևս առկա են հեռու և մոտ աղերսներ մեզ ծանոթ գեղարվեստական շերտերի հետ՝ սկսած նախնադարյան պրիմիտիվից մինչև 20-րդ դարի բազմազան ոճային ուղղությունները:

Աղոթք

Դեմքեր (Եղեռն)

Դեր-Էլ-Զոր (Տեր-Զոր)

Եղեռն

Զմյուռնիա. Իզմիր. Սպանված ձիեր

Կանայք և երեխաներ (Տեր-Զորի ճանապարհին)

Երեք նստած ֆիգուր. Զրույց

Լողացող կինը

Կանիծեմ այն օրը, որ ծնվեցա

Կատու (Իմ կատուն)

Մայր և որդի

Նկարչի կինը. Յոլանտա Տեր-Հարության

Քրիստոսը փշե պսակով (Քրիստոսի մահը. Փշե պսակ)

Աղբուր՝ Panorama.am